Հայ մարզիկը, որի վիդեոներն ունեն միլիոնավոր դիտումներ և ում էջին հետևում են հանրահայտ Մարսելոն ու ռեփեր Դրեյքը:
Հայ թաեքվանդոյիստ Դավիթ Վարդումյանը Անկախ-ի հետ զրույցում պատմում է հնարքների կատարման, մարզաձևում ունեցած հաջողությունների, համաճարակի պայմաններում մարզվելու մասին։
Միլիոնավոր դիտումներ ունեցող հայ մարզիկը խոսում է նաև այն մասին, թե ինչպես հաջողվեց գրավել մեծաքանակ հետևորդներ ունեցող արտասահմանյան հանրահայտ էջերի ուշադրությունը:
-Ձեր հնարքներով վիդեոները միլիոնավոր դիտումներ ունեն ողջ աշխարհում, շնորհավորում ենք, մեծ պատիվ է մեզ համար: Ինչպե՞ս նմանատիպ վիդեոներով հանդես գալ, կկիսվե՞ք մեզ հետ:
-Շնորհակալություն: Սկզբից հնարքները կրկնօրինակում էի, ինչը շատ լավ էր ստացվում: Այն ժամանակ, եթե համեմատություն անենք, քիչ հետևորդներ ունեի, սակայն դիտումները բավական շատ էին և օր օրի ավելանում էրին: Այնուհետև որոշեցի մտածել և կատարել այնպիսի հնարքներ, որոնք առավել ուշագրավ կլինեն և կհետաքրքրեն շատ հետևորդներ ունեցող էջերին, ու վերջիններիս մոտ ցանկություն կառաջանա տեղադրել դրանք իրենց էջերում: Ուրախ եմ, որ ամեն բան ստացվեց և հաջող ընթացք ունեցավ:
-Ու՞ մ հետ եք համագործակցում, որքան ժամանակը մեկ եք նկարում վիդեոները:
-Կատարելով անհավանական և հետաքրքիր հնարքներ` գրավեցի այնպիսի ճանաչված կայքերի ուշադրությունն ինչպիսիք են` worldstar , 433 , ftbl , oh my goal: Վերջիններս և, հավելյալ մի շարք այլ հանրաճանաչ էջեր, իմ վիդեոները տեղադրեցին: Ժամանակի ընթացքում դրանք սկսեցին հետաքրքրել էլ աքվելի մեծաթիվ հետևորդներ ունեցող էջերին, ինչի հետ մեկտեղ, իմ հետևորդների թիվն ավելացավ:
Ամեն օր փորձում եմ նոր վիդեո տեղադրել և աշխատում եմ այնպես անել, որ կրկնվող չլինեն ու հետաքրքիր լինեն:
-Ոգևորի՞չ է, երբ համաշխարահային ճանաչում ունեցող մարդիկ հավանության են արժանացնում Ձեր աշխատանքները:
-Իհարկե, մանավանդ եթե գրավում ես բարձունքի հասած և միլիոնների կողմից ճանաչված ու սիրված մարդկանց ուշադրությունը, որոնց թվում են հանրաճանաչ դերասաններ, ֆուտբոլիստներ (Մարսելո), ռեփերներ (Դրեյք):
-Դուք թաեքվանդոյով եք զբաղվում. հնարքներին պատրաստվելն ու մարզիկի կարիերան կարողանու՞մ եք լիարժեք համատեղել:
-Մեկը մյուսին օգնում են: Ես զբաղվում եմ թաեքվանդոյով երկար տարիներ. ԱՊՀ երկրների շարքում ոսկե մեդալակիր եմ, Եվրասիայի կրկնակի չեմպիոն: Մեկը մյուսին ոչ թե խանգարում, այլ օգնում է, մարզաձևի շնորհիվ ավելի հեշտ եմ հասնում հնարքների ճիշտ, գեղեցիկ և սահուն կատարմանը:
-Ստեղծված անկանխատեսելի իրավիճակներն ի՞նչ անդրադարձ կարող են ունենալ սպորտի, մարզիկների հեգեբանության, պատրաստվածության վրա:
-Սահմանափակումները որոշակիորոն վատ անդրադարձ ունեցան. մարզումները բնականոն հունով չեն ընթանում, մարզիկները հետ են վարժվում: Սակայն ոչ մի պարագայում հուսահատվել պետք չէ. մարզիկը պետք է ուժեղ կամք ունենա, միշտ նայի առաջ և ջանասիրաբար շարունակի մարզվել ցանկացած պարագայում:
-Նաև մարզչական աշխատանք եք կատարում, կխոսե՞ք այդ մասին: Ե՞րբ եք պատրաստվում վերսկեսել մարզումները:
-Այո, ես նաև մարզիչ եմ, մարզում եմ ավելի քան 100 երախայի: Իդեպ, երեխաներից շատերի մոտ բավական լավ է ստացվում, վստահ եմ նրանց խոստումնալից ապագա է սպասվելու: Ցավոք, կարանտինը նրանց վրա էլ է անդրադարձել և արդեն հինգ ամիս է` չեն մարզվում:
Խորհուրդ եմ տալիս ցրվելու և իրավիճակից հաղթած դուրս գալու համար անտրտունջ մարզվել և փորձել էլ ավելի ուժեղ լինել: Միայնակ մարզվելը դժվար է, բայց պետք է փորձել չտրտնջալ և ելքեր գտնել ի օգուտ մեզ: Այս պայմաններում ես շատ ազատ ժամանակ ունեմ ու մտածում եմ հետաքրքիր հնարքներս ավելի կատարելագործելու մասին:
Բոլորին համբերություն և առողջություն եմ մաղթում: Եկեք փորձենք հնարավորինս պահպանել առողջությունը նաև սպորտի միջոցով և հաղթած դուրս գալ այս իրավիճակից: