f

Անկախ

Թուրքիայի և Հայաստանի պատմության չափորոշիչները փոխելու մասին գրքի 13 հեղինակներից 7-ն են հայ, որոնցից միայն 2-ն են պատմաբան. Արտակ Մովսիսյան


Առարկայական չափորոշիչներն այս տարի հանձնարարեցին որոշակի խմբերի, պատմության ու հասարակագիտության հետ կապված խմբի ղեկավարը Լիլիթ Մկրտչյանն է Համաշխարհային պատմության ամբիոնից, որը մեր նախկին ուսանողն է, և շատ գաղտնի պայմաններում նախարարությունն այդ չափորոշիչները դրեց է կայքում: Այս մասին Հանրակրթական դպրոցի պատմության ծրագրերի նախագծեր թեմայով ասուլիսին ասաց ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ Արտակ Մովսիսյանը:

«Խայտառակ չափորոշիչներ էին այդ մասսան և՛ Հայոց պատմության ամբիոնը, և՛ Համաշխարհային պատմության ամբիոնը, և՛ Մանկավարժական համալսարանի հայոց պատմության և համաշխարհային պատմության ամբիոնները հանդես եկան հայտարարությամբ: Այսինքն՝ մասնագիտական բոլոր իրավասու կենտրոններից խիստ բացասական կարծիքներ եղան, անգամ, որ դրանք խմբագրելու չեն, պետք է մերժվեն և ստեղծվի նորը»,- ասաց նա:

Արտակ Մովսիսյանը նշեց, որ իրենք բոլորն անշահախնդիր պատրաստակամ էին օգտակար լինել: Ըստ նրա՝ շատ կասկածելի էր, որ այդ չափորոշիչների գաղտնիությունը: «Կասկածելի ուրիշ մի բան էլ կար. այս առարկաները «Հայոց պատմություն», :Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն» ունեն 20 դասագիրք և այդ 20 դասագրքի չափորոշիչների կազմակերպումը տրվում է ղեկավարելու մեկ անձնավորության: Մենք մտածում էինք՝ ԵՊՀ «Ռեստարտի» անդամ է, քանի որ մեր իշխանությունները, ցավոք սրտի, այդ սիրո հեղափոխությունն անելուց հետո այդ բաժանումն անընդհատ դնում են՝ հներ- նորեր ,սև-սպիտակ. մտածում էինք քանի որ ռեստարտական է դրա համար, նաև ասում էին՝ Արևիկ Անափիոսյանի մտերիմ ընկերուհին է: Մենք ասում էինք՝ կարևոր չէ, ով ուզում է լինի, թող լավ չափորոշիչ բերվի, որովհետև դրանց հիման վրա վաղը գրվելու է դասագիրք»,- պատմեց նա:

Արտակ Մովսիսյանը նշեց, որ մինչ իրենք քննարկում և գիտականորեն ցույց են տալիս, որ այդ չափորոշիչները սխալ են, իրենց երիտասարդ կոլեգաներից համացանցում գտել են մի խայտառակ բան, որի մասին իրենք չեն իմացել: «Նախագծին թուրքական կողմից «պատմություն» կոչվող մի ՀԿ է մասնակցել, մեր կողմից մասնակցել է երիտասարդ պատմագետների ասոցիացիան, որի նախագահը Լիլիթ Մկրտչյանն է՝ այս չափորոշիչների խմբի ղեկավարը: Ինչն էր հետաքրքրիր՝ եթե համացանցում նայեք, իրենց կայքում ոչ մի բան չկա, այսինքն՝ իրենք էլ են գաղտնի պահում, եթե լավ բան ես անում, հայ-թուրքական հաշտեցում և այլն ինչո՞ւ ես գաղտնի պահում: Համատարած գաղտնիություն, ոչ մեկս չենք իմացել այդ մասին նաև իրենց ամբիոնը: Ի դեպ, Համաշխարհային պատմության ամբիոնն էլ հանդես եկավ հայտարարությամբ, որ իրենց արածը կապ չունի մեզ հետ»,- ներկայացրեց Արտակ Մովսիսյանը:

Նա նշեց, որ «Պատմության ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներում. քննադատություն և այլընտրանքներ» (“History Education in Schools in Turkey and Armenia. A Critique and Alternatives”) գրքի հեղինակները 13-ն են, որոնցից 7-ն են հայ, իսկ այդ 7-ից պատմաբան են երկուսը՝ Լիլիթ Մկրտչյանը և Հայկ Բալասանյանը: «Երկուսը ԱԺ պատգամավորեր են Մարիա Կարապետյանը և Սոս Ավետիսյանը, որոնցից մեկը ԵՊՀ Ռոմանագերմանական ֆակուլտետի իսպաներենի բաժինն է ավարտել, մյուսը՝Բրյուսովը, եվրոպական լեզվի մասնագետներն իրենք իրենց իրավունք են վերապահել հայոց պատմությունը մեր դասագրքերում և Թուրքիայի պատմությունը նրանց դասագրքերում քննարկել, քննադատել ցույց տալ սխալները և´ ցույց տալ, և´ կանխորոշել այն սկզբունքները, որոնցով պետք է մեր երկու երկրների դասագրքերը փոփոխվեն»,- ասաց նա:
Արտակ Մովսիսյանը նշեց, որ ակադեմիական գիտական կոնսուլտանտ է հանդես եկել մեր միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը, որը միջազգային հարաբերություններ ֆակուլտետն է ավարտել: «Հեղինակներից մյուսը Նվարդ Մանասյանն է, որը ՅՈՒՆԻՍԵՖ-ի մեջ է, իսկ գրքում նրա մասնագիտությունը գրվում է՝ ֆեմինիստ և սոցիալ-դեմոկրատ: Մյուս երկուսը Կարինե Փալանջյանը և Արարատ Շեկելյանն են: Վերջինս պոլսահայ երիտասարդ է, մասնագիտանում է ռուսաց լեզու և գրականության մեջ, Կարինե Փոլաջյանն էլ Արիզոնայի համալսարանից է: Նա քաղաքագիտությամբ է զբաղվում, միակն է, ով իր էջում հանգիստ դրել է և 17 թվի հրատարակությունը և 19 թվականի հրատարակությունը: Արիզոնայի համալսարան է, հեռու է, մտահոգություն չունի»,- նշեց նա:

Արտակ Մովսիսյանը նաև ասաց, որ գրքի համար գրանտ է տրվել ընդամենը 20 հազար եվրո կամ դոլար, սակայն մինչ այդ բավականին շատ դրամաշնորհներ են տրվել: Ըստ նրա՝ դրամաշնորհների այդ քանակից ակնհայտ է դառնում, որ հայերի և թուրքերի հաշտեցմամբ շատ ուժեր են շահագրգռված և այդ նպատակով էլ հսկայական գումարներ են տրվում:

«Գրքում ամեն ինչ արված է, որ մեզ ու թուրքերին հավասարեցնեն և որ մեզ սևացնեն ասվում է՝ Հայաստանի այսօրվա պատմության դաստիարակությունը կրում է խորհդային կրթության ժառանգությունը ինչպես դիսկուրսով, այնպես էլ մանկավարժական առումով, խորհրդային տարիներին Ստալինի՝ ազգությունների քաղաքականությանը համահունչ. խորհդային 15 պետություններից յուրաքանչյուրն ստեղծել է իր ազգային պետությունը, և այդ կոնցեպցիան սկսում է ազգի էթնոգենը, հետևում է ազգային ինքնագիտակցություն, ազգային-ազատագրական պայքար և այլն: Որ սուլթանականներին ու քեմալականներին մեզ հավասարեցնեն, մեզ վերագրել են ստալինյան պիտակը, որը այլանդակ սուտ է: Խորենացին, որ գրում էր Ստալինի ծնվելուն դեռ 1500 տարի կար: Մեր ամբողջ պատմագրությունը սկսում է՝ ծագում, ազատագրական պայքար, պետության ստեղծում. այսինքն՝ մեզ վերագրում են ստալինիզմը, որ մեզ հավասարեցնեն թուրքերի հետ»,- ասաց նա:

Նշենք, որ նույն ասուլիսին Աշոտ Մելքոնյանը հայտարարեց, որ որոշ քաղաքական գործիչներ, պատմաբաններ գաղտնի կապի մեջ են մտել Թուրքիայի պատմաբանների, քաղաքական գործիչների հետ, արդյունքում ունենք 2 գիրք, որտեղ ասվում է՝ պիտի հաշտվենք ագրեսիվ հարևանի հետ:

Արտակ Մովսիսյան ՀՀ ԿԳՄՍ

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին