f

Անկախ

«Իմ նախատատը կթքեր նրա աչքերի մեջ». Մարգարիտա Սիմոնյանը` Նիկոլ Փաշինյանի մասին


Ռուսական Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում մեջբերել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` 2005 թականին արված արտահայտությունները և խիստ քննադատել նրան:

«Նիկոլ Փաշինյան, 2005 թվական.

Եկեք դադարենք գովել մեր նախնիներին և մի շատ պրագմատիկ հարց տանք մեզ. իսկ ի՞նչ են մեզ ժառանգել մեր նախնիները, ի՞նչ են թողել իրենցից հետո: Ոչինչ, ավելի քան ոչինչ: Որովհետև «ոչինչը» դա այն է, երբ դու պետք է սկսես զրոյից, իսկ մենք պետք է սկսենք չգիտեմ որ մինուսից, քանի որ մեր նախնիները մեզ թողել են ընդամենը ցեղասպանություններ, ստորացումներ, դավաճանություններ և անբարոյականություն, ինչը հաղթահարելը, պարզվում է, դժվար է, շատ դժվար:

Ես դատապարտում եմ մեր նախնիներին, անիծում եմ նրանց, քանի որ նրանք ոչինչ չեն արել, որպեսզի մենք այսօր ավելի արժանապատիվ և ավելի հպարտ ապրեինք: Մեր նախնիները հոգ չեն տարել իրենց սերունդների մասին գոնե այնպես, ինչպես բնազդաբար հոգ են տանում կենդանիները: Ես դատապարտում եմ բոլոր նրանց, ովքեր գովում են մեր նախնիներին»:

Մեջբերելով Փաշինյանի տվյալ միտքը՝ Մարգարիտա Սիմոնյանը հիշել է ցեղասպանությունը վերապրած իր նախատատին և խիստ քննադատական արտահայտություններ հնչեցրել ՀՀ վարչապետի հասցեին:

«Իմ ոսկե նախատատիկ, ցեղասպանությունը վերապրած և պատմության մեջ աննախադեպ արյունալի կոտորածի զոհերի հիշատակի նկատմամբ ինձ ակնածանքով դաստիարակած, լավ է, որ դու սա չես տեսնում, հարազատս:

Չգիտես, որ Հայաստանին ղեկավար են նշանակել մի մարդու, որը քեզ, իմ տատիկ, քեզ, ում աչքի առաջ յաթաղանով կոտորել են ամբողջ ընտանիքին, և միայն ավագ քույրդ է ինքնուրույն խեղդվել, որպեսզի ողջ բաժին չհասնի ենիչերիներին, նա ՔԵԶ, սրբին, մեղադրում է «ցեղասպանության և անբարոյականության» համար:

Հիմա ես հասկանում եմ, թե ինչու էր իմ գրառումն այդքան աղմուկ բարձրացրել Հայաստանում: Ես իրոք այն հանրության մասը չեմ, որը կարող է ուրախանալ այն մարդու իշխանությամբ, որն արհամարհում է հայոց մեծն պատմությունը, անիծում է նախնիներին և չի հարգում ցեղասպանության զոհերի հիշատակը:

Իմ նախատատը կթքեր նրա աչքերի մեջ: Ամո՛թ»,-գրել է Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ իր նախորդ աղմկահարույց գրառման մեջ Սիմոնյանը դիմել էր ՀՀ իշխանություններին՝ նրանց մեղադրելով Հայաստանում հակառուսական տրամադրություններ ստեղծելու համար՝ նշելով, որ վերջին տարիներին Ռուսաստանի հանդեպ ցուցաբերված բոլոր չարիքներից ու արհամարհանքից հետո ՀՀ իշխանությունները չպետք է իրենց իրավունք վերապահեն օգնություն ակնկալել:

Հայաստան Մարգարիտա Սիմոնյան ՖԲ Գրառում խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Ադրբեջանական կողմի վերադարձրած 30 զինծառայողների դիերն անճանաչելի են եղել. նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 127 նոր դեպք. մահացել է 9 մարդ
Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը ՔՊ-ական է (լուսանկար)
«Հասարակությունը երկփեղկված, ավելի ճիշտ է` բազմափեղկված է նախկինների, ավելի նախկինների, ամենանախկինների, սևերի ու սպիտակների...»
Ազոխցի ընտանիքը սգում է երկու հարազատի, հայրենիքի ու պապական տան կորուստը
Ադրբեջանական կողմը 30 զինծառայողի դի է հանձնել հայկական կողմին
ջհանգիրյանին հաղթել եմ, նիկոլից զզվել եմ, արայիկին լուրջ չեմ ընդունել` երեքն էլ վտանգավոր են.Զարուհի Փոստանջայան
Մենք պետք է շատ խնդրենք, որ այս վիճակում Վազգեն Մանուկյանը ղեկավարի ժամանակավոր կառավարությունը. Երվանդ Երզնկյան (տեսանյութ)
ՌԴ  փոխվարչապետը  հորդորել է  կորոնավիրուսով  վարակվածներին  զերծ մնալ պատվաստումներից
Պեկինում  օդը ԱՀԿ նորմայից 8 անգամ ավելի կեղտոտ է
Բայդենն՝  ԱՄՆ-ում  տնտեսական ճգնաժամի վատթարացման մասին
Ղրղզստանում 4.2  մագնիտուդ  ուժգնությամբ երկրաշարժ է  տեղի  ունեցել 
Կյանքից հեռացել է Լարի Քինգը
Գիտնականները պարզել են, որ օրգանիզմը «հիշում է» կորոնավիրուսը
Վատիկանի համար ճակատամարտում հայկական տոլման հաղթում է ադրբեջանական գորգերին
Ինչո՞ւ են հիմա՛ խոսում սրա մասին. Արթուր Ղազինյան
Արսեն Թորոսյանը ստեղծել և ղեկավարել է ոստիկանության նախկին գաղտնի աշխատակիցներից կազմված խումբ
«Վակցինան չեն բերում, որ ժողովրդին փրկեն կովիդից, այլ բերում են, որ փող աշխատեն և ավելի վատ վիճակի մեջ գցեն». Գեորգի Պողոսյան
Շների գազազած ոհմակը Երեւանում հոշոտել է 207 գլուխ ոչխար, ընտանիքը կրել է 10 միլիոնի վնաս. Yerkir.am
Լիլիթ Մակունցի նշանակումը իրականում ծխածածկույթ է, որի հետևում Խառատյանը իրականացնելու է սորոսական գործունեություն. Նարեկ Մալյան
Մակունցին կնշանակեն ԱՄՆ-ում ՀՀ դեսպան. Միքայել Մինասյան
Եվ վերջ. Արմեն Գրիգորյան
Դավիթ Բաբայանը Զարեհ Սինանյանի հետ քննարկել է երկու գերատեսչությունների համատեղ քայլերը
Ադրբեջանում վախ կա, որ Նիկոլ Փաշինյանը կհեռացվի. Թուրքագետ
Իրանի ԱԳՆ ղեկավարը ԱՄՆ նոր վարչակազմին կոչ է արել չեղարկել Թրամփի օրոք սահմանված բոլոր պատժամիջոցները
Ավելին
Ավելին