Օգոստոսի 3-ին, ժամը 12։01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան գյուղի Գագարինի փողոցի թիվ 45 տան ետնամասում այրվում է չոր խոտ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է մեկ ինժեներական տեխնիկա՝ անիվավոր տրակտոր։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։30-ին, մարվել՝ 15։55-ին։ Այրվել է մոտ 500 հակ կուտակած անասնակեր։