f

Անկախ

Համավարակի ազդեցությունը ագրոպարենային ապրանքների արտադրության և եվրասիական շուկայի վրա նույնքան բազմաբնույթ է, որքան տարածաշրջանը


ՄԱԿ ՊԳԿ-ի նոր ուսումնասիրությունը կանխատեսում է հացահատիկային մշակաբույսերի արտադրության առաջընթաց, սակայն տարածաշրջանում սպասվում է ցորենի արտադրության կրճատում և հիմնական պարենային ապրանքների գների անկայունություն:

Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում հացահատիկային մշակաբույսերի արտադրության հեռանկարներն, ընդհանուր առմամբ, դրական են, սակայն տարածաշրջանում ցորենի արտադրության կրճատում է սպասվում՝ ըստ COVID-19 հավարակի ազդեցության վերաբերյալ ՊԳԿ-ի պատրաստած տարածաշրջանային վերլուծական տեղեկանքի: Զեկույցի տվյալներով, 2020 թվականի առաջին կիսամյակում Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրներում պարենային որոշ ապրանքների գները շեշտակի աճ արձանագրեցին, սակայն երկարաձգված մատակարարումները, առևտրի և շուկայի խաթարումները շարունակում են ագրոպարենային ապրանքների արժեշղթայի համար դժվարություններ հարուցել ։

Եվրոպա և Կենտրոնական Ասիա. «Տարածաշրջանի սննդամթերքի շուկայի վիճակը և առնչվող քաղաքականության տեղեկագիր» փաստաթղթում հակիրճ ներկայացված է տարածաշրջանի շուկաների մատակարարումն ու պահանջարկը, ինչպես նաև ագրոպարենային շուկաների, արժեշղթաների և քաղաքականությունների արձագանքը COVID-19 համավարակին։ Տեղեկությունները հավաքագրվել են տարածաշրջանում կատարվող հարցումների և մոնիտորինգի միջոցով։

Ակնկալվում է, որ 2020 թվականին հացահատիկային մշակաբույսերի արտադրության ընդհանուր ծավալը մոտ կլինի հնգամյա միջին ցուցանիշին, իսկ արտահանման և սպառման կարևորագույն սննդամթերքի՝ ցորենի արտադրությունը՝ ցածր, ինչը կապված է որոշ երկրներում, մասնավորապես՝ Ղրղզստանում և Տաջիկստանում անբարենպաստ եղանակային պայմանների և գյուղատնտեսական ներդրանքի (ինչպես օրինակ՝ սերմացուի և պարարտանյութերի) հասանելիության խնդիրներով։ Վերոնշյալ երկրներում և Վրաստանում հիմնական սննդամթերքի մանրածախ գները տարվա առաջին կիսամյակում մեծ աճ են գրանցել՝ 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, ինչն առողջ սնուցման ծախսերի զգալի աճ է ենթադրում։ 

«Որոշ երկրներում, հիմնականում Կենտրոնական Ասիայի և Կովկասի, տնային տնտեսությունները իրենց բյուջեների գրեթե կեսը ծախսում են սննդամթերքի վրա, ինչը հատկապես վերաբերում է խոցելի խմբերին, այդ թվում՝ Տաջիկստանի թոշակառուներին», - ասում է ՊԳԿ-ի տնտեսագետ և ծրագրի ղեկավար՝ Չենգ Ֆանգը։ «COVID-19-ի հետևանքով հիմնական սննդամթերքի գների աճը կարող է պարենային անվտանգության և սնուցման վրա զգալի բացասական ազդեցություն առաջացնել»։

Ոչ միայն սպառողները, այլև ագրոպարենային ապրանքների արժեշղթայի բոլոր մասնակիցները տուժում են այս իրավիճակից։ Որոշ գյուղացիական տնտեսվարողներ նշում են, որ սննդամթերքի վրա ավելի քիչ գումար են ծախսում, մինչդեռ ոմանք հարկադրված են արտադրական միջոցներ վաճառել՝ ֆինանսական ցնցումներին դիմակայելու համար։ ՊԳԿ-ի վերջին հարցումներով, որն անց է կացվել հունիսին, COVID-19 համավարակը բացասաբար է անդրադարձել փոխադրումների, պահպանման, վաճառքի, ֆինանսական վիճակի, գյուղատնտեսական ներդրանքի հասանելիության և աշխատուժի շուկաների վրա։ Չնայած արգելափակման միջոցառումների կրճատմանը, ագրոպարենային ապրանքների փոխադրումները դեռևս լիովին չեն վերականգնվել, մասնավորապես՝ Բոսնիայում և Հերցոգովինայում, Ղրղզստանում, Թուրքիայում և Ուզբեկստանում։ Այս երկրները բերքահավաքի սեզոնին պահեստավորման հետ կապված լրջագույն խոչընդոտների մասին են ահազանգել։ 

Վաճառքի գործընթացի խաթարումներ են առաջացել, ի թիվս այլ պատճառների, պահանջարկի ավելի ցածր մակարդակի և սննդամթերքի անվտանգության նկատմամբ ավելի խիստ վերահսկողության պատճառով, որոնք կիրառվել են հիմնականում մրգերի, բանջարեղենի, կարտոֆիլի և կենդանի կենդանիների նկատմամբ: Անասնապահությամբ զբաղվող գյուղացիական տնտեսվարողներն ավելի շատ դժվարությունների են բախվել, քան մշակաբույսերի արտադրությամբ զբաղվողները և նրանց արտադրանքն իրացնողները/վերամշակողները, ինչն արտացոլվում է կենդանական կերի, դեղամիջոցների և անասնաբուժական արտադրանքի հասանելիության խոչընդոտների մասին տվյալները ներկայացնող հարցման մեջ։ 

«Գարնանը՝ COVID-19 գլոբալ համավարակի սկսվելուց հետո արտահանման սահմանափակումներ ներդրվեցին ինչպես խոշոր արտահանող, այնպես էլ միայն ներմուծման վրա հիմնված երկրներում», - ասաց Ֆանգը:  «Բարեբախտաբար այս միջոցառումների մեծ մասը վերացվեցին, քանի որ առևտուրն առանցքային նշանակություն ունի պարենային շուկաների կայունության, ինչպես նաև պարենային և գյուղատնտեսական համակարգերի կենսունակության ապահովման համար»։

Հյուսիսային Մակեդոնիան և Ուզբեկստանը, ի թիվս այլ երկրների, ստեղծել են «կանաչ միջանցքներ»՝ մաքսազերծման մեխանիզմներ, որոնց նպատակը տարածաշրջանային ագրոպարենային արտադրանքի առևտրին նպաստելն է։ Գյուղատնտեսական շուկայավարման նպատակով ընդունվել են նաև թվային լուծումներ, ինչպես, օրինակ՝ Թուրքիայի թվային գյուղատնտեսության շուկայի հարթակը (Digital Agriculture Marketplace Platform)։ Շատ երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, Ադրբեջանը, Մոնտենեգրոն, Հյուսիսային Մակեդոնիան, Մոլդովայի Հանրապետությունը, Թուրքիան և Ուզբեկստանը ճգնաժամի ֆինանսական մարտահրավերների հաղթահարմանն ուղղված ֆինանսական նախաձեռնություններ և ծրագրեր են մշակել։ Իսկ որոշում կայացնողները սոցիալական աջակցության փաթեթներ են պատրաստել՝ Հայաստանի, Բոսինիա-Հերցոգվինիայի, Ղրղզստանի, Մոնտենեգրոյի և Տաջիկստանի սոցիալապես անապահով բնակչության համար սննդամթերքի հասանելիություն ապահովելու համար։

Հայաստան ՄԱԿ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն

Այլ հոդվածներ հեղինակից

Մանկատան երեխաները պարբերաբար բռնության են ենթարկվել․ ոստիկանության բացահայտումը
Համալսարանական նյարդավիրաբույժները կատարել են COVID-19-ով հիվանդի առաջային կապակցող զարկերակի պատռված պարկաձև անևրիզմայի բուժում
Փաշինյանի մոտ քննարկվել է 2021թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը
Ապաշնորհ կառավարման համար բարձրաստիճանների պարգևատրման ևս մեկ փաստ. ՀՅԴ-ական տնտեսագետ
Հնչող քննադատությունների վերաբերյալ իշխանությունների հակափաստարկներն այնքան թույլ, սին ու դատարկ են
Հայաստանում համակարգը դեռևս պատրաստ չէ «մեկ պատուհանի» սկզբունքով սոցիալական ծառայություններ մատուցելուն․ ԲՀԿ
Արցախյան բանակցային գործընթացը վերծվել է վտանգավոր խառնաշփոթի ու փակուղու եզրին է. Արտակ Զաքարյան
Առա՛ջ, դեպի 2050թ. ալամ աշխարհի կողմից հարգված, ընդունված Հայաստան․Լիլիթ Պողոսյան
Այս պահին ունենք Ջերմուկ համայնքի կալանավորված 3 բնակիչներ, որոնք տեղափոխվել են Երևան. Շիրակ Բունիաթյան
Երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի արևելքում
ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է անցկացրել
Կտրամադրվեն հատկացումներ՝ ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող կազմակերպություններին՝ նորոգումների և անհրաժեշտ տեխնիկաների ձեռքբերման համար
Առերևույթ պաշտոնեական չարաշահումներ Արտաշատի գեղարվեստի դպրոցի շինությունների և տարածքի օտարման գործընթացներում. հարուցվել է քրեական գործ
Կորոնավիրուսի անմեղ զոհերի հիշատակին նվիրված արարողություն
Հոր և որդու դանակահարության համար մեղադրանք է առաջադրվել Սևան քաղաքի 21-ամյա բնակչին
Սեպտեմբերի 18-ից 22-ը բացահայտվել է հանցագործության 155 դեպք
Ռոմանոս Պետրոսյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիասինի գլխավորած պատվիրակությանը
Հնդկաստանին և Հայաստանին միավորում են ջերմ և բարեկամական կապերը. Անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Հնդկաստանի նախագահը
«ՎԱԶ 2107»-ի վարորդը Էջմիածին-Աշտարակ ճանապարհին վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս տեղում մահացել է
Մեր իշխանությունները խզել են կապը իրականության հետ, խզել են կապը իրենց ժողովրդի հետ. տնտեսագետ
Արագածոտնի մարզպետը հիվանդանոցային բուժում է ստանում. կորոնավիրուսի թեստի արդյունքը դրական է
Երևանի 33-րդ (Ֆիրդուս) թաղամասի քաղաքային միջավայրը վերակենդանացնելու այլընտրանքային առաջարկների մրցույթի Առաջին մրցանակը շնորհվեց ճարտարապետ Նգույեն Քույ Ֆուի ներկայացրած աշխատանքին
Հայաստանի շուրջ իրականացվող ոչ բարեկամական մանևրների մասին
Սեպտեմբերի 22-26-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
ԿԽՄԿ ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում ձերբակալված Հայաստանի քաղաքացիներին
Ավելին
Ավելին