РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կրեմլում չեն բացառում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման հնարավորությունը: Գրում է Gazeta.ru-ն;
Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերով՝ դեռևս հստակ պլաններ չկան, բայց Մոսկվան այն չի բացառում:
«Դեռևս հանդիպման անցկացման հստակ պլաններ չկան, սակայն անհրաժեշտության դեպքում այն կարող է կայանալ», - ասել է Պեսկովը:
Փետրվարի 10-ին ավարտվեց Իդլիբի էսկալացիոն գոտում տիրող իրավիճակի վերաբերյալ ռուս-թուրքական բանակցությունների երկրորդ փուլը: Պատվիրակությունները պայմանավորվել են շարունակել քննարկումը: