Լրագրող, բնապահպանական ակտիվիստ Թեհմինե Ենոքյանը պիկետ է անցկացնում Շրջակա միջավայրի նախարարության դիմաց՝ պահանջելով ուժը կորցրած ճանաչել ՇՄԱԳ փաստաթուղթը։
Նրա խոսքով, իր նախաձեռնությունն ավելի շատ իրազեկման գործողություն է, քան ակցիա։ «Ավելի ուշ ես նույնպես գնալու եմ Ջերմուկ, ես բոլորին ասում եմ գնացեք Ջերմուկ, և կանգնեք այդ մարդկանց կողքը, որովհետև իրավիճակն այնտեղ օրեցօր սրվում է»։
Նա նշեց, որ նախարարությունից որևէ մեկը չի եկել ու չի արձագանքել իր պահանջին։
Ենոքյանը կոչ արեց նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանին արձագանքել և խնդրին շուտափույթ լուծում տալ, քանի դեռ Ամուլսարում արյունահեղություն տեղի չի ունեցել: