f

Անկախ

Երևանում թեղի տեսակի բոլոր ծառերը պետք է փոխարինվեն. Քրիստինա Վարդանյան


Կառավարության հետ երկար բանակցություններից հետո մենք որոշում կայացրեցինք, որ Աջափնյակում մետրոյի կայարանը կառուցելու է պետությունը, եւ քաղաքապետի գրասենյակն ակտիվ մասնակցություն կունենա: Այս մասին օգոստոսի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Ըստ նրա` քաղաքային իշխանությունները ստանձնել են մրցույթի կազմակերպման աշխատանքները: «Այժմ երկաստիճան մրցույթ է մշակվում, գրվում են պայմանները»,- պարզաբանեց քաղաքապետը:

Երեւանի քաղաքապետարանի «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանն էլ խոսելով կանաչապատման մասին՝ ասաց, որ Երեւանում թեղի տեսակի բոլոր ծառերը պետք է փոխարինվեն: 

Նրա խոսքով` Մաշտոցի հրապարակի տարածքում թեղի տեսակի ծառերը, որոնք հատվել էին Մաշտոցի պողոտայի տարածքում, պետք է փոխարինվեն սոսիներով, որոնք ավելի լավ սանիտարական եւ հիգիենիկ հատկություններ ունեն: «Բոլոր ծառերը, որոնք տնկելու են կառուցապատողները, պետք է համապատասխանեն որոշակի չափանիշների: Թեղիները Երեւանում այլեւս հնարավոր չէ բուժել, քանի որ երկար տարիներ որեւէ պրոֆիլակտիկ աշխատանք չի իրականացվել: Ինչ վերաբերում է ծառերի փոխարինման գործընթացին, ապա դա նոր երեւույթ չէ. նման աշխատանքներ տարվում են աշխարհի շատ քաղաքներում»,- ասել է նա:

Երևանի քաղաքապետարան

ՌԴ-ի հեռանալը Լեռնային Ղարաբաղից ո՛չ պատմության վերջն է, ո՛չ էլ դատավճիռ է. Մարկեդոնով
Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ
«Ժողովուրդ». ՊԵԿ-ը չգրանցված աշխատողների է հայտնաբերել նախկին պատգամավորի բիզնեսում
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ»
Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը
«Փաստ». Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում
«Հրապարակ». Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը
«Ժողովուրդ». Հերթն Անահիտ Ավանեսյանինն է
«Հրապարակ». Օսկանյանին սպասելիս
«Փաստ». Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է
«Ժողովուրդ». ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն
Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը
Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն օրինակ են, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ. ԱՄՆ Պետքարտուղարություն
Շատ սիրուն քանդվեց պաշտպանության նախարարության հին շենքը...
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թուրքական Baykar–ը սկսել է KEMANKES 2 խելացի հրթիռի փորձարկումները
Թբիլիսիում հազարավոր ցուցարարներ շարժվել են դեպի կառավարության շենք
Օգնության ուշացումը մշտապես ազդում է արդյունքների վրա. իմ ուղերձը մեր դաշնակիցներին պարզ է. ավելի շատ օգնություն ուղարկեք Ուկրաինային. Ստոլտենբերգ
Թուրքիան չի ցանկանում, որ երրորդ երկրներն իրենց հակամարտությունը մտցնեն տարածաշրջան. Ֆիդան
Իսրայելը մտածում էր Իրանի դեմ պատասխան հարված հասցնել երկուշաբթի գիշերը, բայց ի վերջո որոշեց հետաձգել այն․ Axios
Թրամփը զիջում է Բայդենին. հարցման արդյունքներ
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
Իսրայելցի 14 զինվոր վիրավորվել է Լիբանանի հարձակման հետևանքով. ՑԱԽԱԼ
Ավելին
Ավելին