«Интерфакс» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ hյուրանոցների պատվիրման ամերիկյան առցանց Booking.com ծառայությունը մտադիր է զբոսաշրջության արդյունաբերության վրա կորոնավիրուսի պանդեմիայի բացասական ֆոնին կրճատել իր աշխատակիցների 25% -ին։ Գրում է Gazeta.ru-ն։
«COVID-19-ի հանգեցրած ճգնաժամը փլուզեց տուրիստական արդյունաբերությունը <...> Թեև մենք շատ բան ենք արել հնարավորինս շատ աշխատատեղեր պահելու համար, մենք կարծում ենք, որ պետք է վերակազմավորենք կազմակերպությունը` արդարացնելու համար մեր ակնկալիքները զբոսաշրջության ապագայի վերաբերյա», - նշվել է ընկերության հաղորդագրության մեջ:
Գործակալության տվյալներով ՝ Booking.com- ի կապիտալիզացիան 2020 թ․ սկզբից նվազել է 19,4% -ով՝ հասնելով 67,55 միլիարդ դոլարի:
Ընկերությունն ունի ամբողջ աշխարհում ունի ավելի քան 17 հազար աշխատակից, կրճատման տակ կհայտնվի մոտ 4.25 հազար մարդ: