f

Անկախ

Դատավորների ընտրությունների ընթացքում քվեատուփերից մեկում արձանագրվել է 10-ով ավելի քվեաթերթիկ․ԲԴԽ-ն պարզաբանում է


10 ավել քվեաթերթիկները հայտնաբերվել և արձանագրվել են ոչ թե Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուի ընտրության ժամանակ, ինչպես տարածում են մամուլում, այլ Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի ընտրության ընթացքում: Այս մասին հայտարարություն է տարածել Դատավորների ընդհանուր ժողովի 31.07.2020 թվականի որոշմամբ ձևավորված հաշվիչ հանձնաժողովը:

Հաղորդագրությունը ներկայացում ենք ստորև․

Հուլիսի 31-ին կայացած ՀՀ  դատավորների հերթական ընդհանուր ժողովի օրակարգում էր մի շարք ընտրությունների անցկացումը, մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 5-րդ մասի և 75-77-րդ հոդվածների դրույթների համաձայն՝ Դատավորների ընդհանուր ժողովը պետք է ընտրեր Սահմանադրական դատարանի դատավոր անդամի թեկնածու, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ, ձևավորեր Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի, Դատավորների գործունեության գնահատման և Ուսումնական հարցերի հանձնաժողովները:

Արդյունքների հրապարակումից հետո մամուլում տարածվել են հրապարակումներ առ այն, որ Դատավորների ընդհանուր ժողովում ընտրությունների ընթացքում քվեատուփերից մեկում արձանագրվել է 10-ով ավելի քվեաթերթիկ, քան գրանցված դատավորների թիվն է:

Նախ, հարկ է նշել, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 12-րդ մասի, ինչպես նաև Դատավորների ընդհանուր ժողովի գործունեության կարգի 48-րդ կետի համաձայն՝ Դատավորների ընդհանուր ժողովում քվեարկությունը կազմակերպելու, քվեարկողների ձայները հաշվելու և քվեարկությունների արդյունքներն ամփոփելու նպատակով Դատավորների ընդհանուր ժողովը կազմավորում է հաշվիչ հանձնաժողով, որի կողմից քվեարկության արդյունքներն ամփոփվելուց հետո հաշվիչ հանձնաժողովի նախագահը հրապարակում է քվեարկության արդյունքները: Փաստորեն ներկայացվող «մեղադրանքներ»-ի հասցեատերը, ըստ էության, հանդիսանում է հաշվիչ հանձնաժողովը:

Հարկ ենք համարում պարզաբանել, որ 10 ավել քվեաթերթիկների առկայությունն արձանագրել է հենց հաշվիչ հանձնաժողովը:

Ընդ որում, 10 ավել քվեաթերթիկները հայտնաբերվել և արձանագրվել են ոչ թե Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուի ընտրության ժամանակ, ինչպես տարածում են մամուլում, այլ Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի ընտրության ընթացքում:

Մասնավորապես՝ Դատավորների ընդհանուր ժողովի 31.07.2020 թվականի որոշմամբ ձևավորված հաշվիչ հանձնաժողովը հետևյալ կազմով՝

Նախագահ՝     Լիզա Գրիգորյան,

Անդամներ՝     Կարեն Զարիկյան,

Արթուր Ավագյան,

Նարինե Հովակիմյան,

Անահիտ Թումանյան,

Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի քվեարկության արդյունքների ամփոփման արդյունքում արձանագրել է հետևյալը՝

Գրանցված մասնակիցների թիվը՝  194

Քվեաթերթիկների ընդհանուր թիվը՝  194

Անվավեր քվեաթերթիկների թիվը՝  11

Երվանդ Խունդկարյանի օգտին քվեարկած քվեաթերթիկների թիվը՝ 145

Արման Կուրեխյանի օգտին քվեարկած քվեաթերթիկների թիվը՝ 38:

Նույն հաշվիչ հանձնաժողովը Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի քվեարկության արդյունքների ամփոփման արդյունքում արձանագրել է հետևյալը՝

Գրանցված մասնակիցների թիվը՝ 194

Քվեաթերթիկների ընդհանուր թիվը՝ 204

Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 3

Սուրեն Անտոնյանի օգտին քվեարկած քվեաթերթիկների թիվը՝ 83

Գոռ Հակոբյանի օգտին քվեարկած քվեաթերթիկների թիվը՝ 21

Ստեփան Միքայելյանի օգտին քվեարկած քվեաթերթիկների թիվը՝ 97:

Ամփոփելով քվեարկության արդյունքները` հաշվիչ հանձնաժողովն արձանագրել է, որ թեև քվեաթերթիկների քանակը 10-ով ավելի է մասնակիցների ցուցակում գրանցվածների թվից, սակայն դա չի ազդում քվեարկության արդյունքների վրա, քանի որ առավելագույն ձայն ստացած թեկնածուի օգտին տրված քվեների տարբերությունը մյուս երկու թեկնածուների համեմատ 10-ից ավել է:

Արդյունքում ընտրված է համարվում Ստեփան Միքայելյանը:

Արձանագրությունը ստորագրել են հաշվիչ հանձնաժողովի նախագահը և բոլոր անդամները:

Հարկ ենք համարում մատնանշել, որ Դատավորների ընդհանուր ժողովի գործունեության կարգի 48-րդ և 50-րդ կետերը կարգավորում են հաշվիչ հանձնաժողովի ձևավորման և գործառույթների իրականացման հետ կապված հարցերը, իսկ նույն կարգի 59-ից 71-րդ կետերը կարգավորում են քվեարկության արդյունքների ամփոփման և վերահաշվարկի հետ կապված հարցերը, և Դատավորների ընդհանուր ժողովի գործունեության կարգի 61-րդ կետով ամրագրված է, որ թեկնածուներն իրավունք ունեն արդյունքների վերահաշվարկ պահանջել:

Արձանագրում ենք, որ մինչ այս պահը որևէ թեկնածուի կողմից վերահաշվարկ իրականացնելու պահանջ ներկայացված չէ, և, փաստորեն, բոլորի կողմից հիմք է ընդունվել հաշվիչ հանձնաժողովի արձանագրած արդյունքը»:

ԲԴԽ

Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
«Ժողովուրդ».ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
«Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է
«Հրապարակ». Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել
Ավելին
Ավելին