Ջերմուկի՝ Ամուլսարի տարածքից տասը քաղաքացի բերման է ենթարկվել ոստիկանության բաժին: Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար Ամուլսարի տարածքից 10 անձ բերվել է ոստիկանություն:
Նշենք, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը: