Բժշկական դիմակները շոգ եղանակին ավելի արագ են անպիտան դառնում, ուստի պետք է դիմակներն ավելի հաճախ փոխել կորոնավիրուսից արդյունավետ պաշտպանելու համար։ Այդ մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով մոլեկուլային ախտորոշման կենտրոնի փորձագետ Միխայիլ Լեբեդևին: Գրում է Gazeta.ru-ն։
«Դուք ստիպված կլինեք ավելի հաճախակի փոխել դիմակները, քանի որ շոգին դրանք ավելի արագ են խոնավանում, և արտադրանքի պաշտպանիչ շերտը ավելի արագ է փչանում, իսկ արդյունավետությունը նվազում է: Բացի այդ, ամռանը ավելի լավ է դադարեցնել մուգ գույնի անձնական պաշտպանիչ միջոցների օգտագործումը », - ասել է փորձագետը:
Ըստ Լեբեդևի, կարիք չկա ջերմային հարվածից վախենալ՝ շոգին դիմակ կրելու պատճառով:
Նա նաև նշել է, որ Ռուսաստանի քաղաքներում վարակի տարածման սպառնալիքը դեռևս շարունակում է մնալ, և անհրաժեշտ է կրել անձնական պաշտպանիչ միջոցներ այնտեղ, որտեղ դժվար է սոցիալական հեռավորությունը պահպանելը: