f

Անկախ

Չունենք հանրության կողմից ընդունված Նիկոլին փոխարինող, որը կարող է այս դժվար վիճակում մարդկանց համախմբել


Երբ Նիկոլը դեռ նոր էր սկսել ատելություն սփռել, դա սարքելով իր լեգիտիմության գլխավոր հենքը, գրել էի, որ գալու է պահը, երբ "հեղափոխականները" համերաշխության ու սիրո կոչեր են անելու, սակայն դա չի կանգնեցնելու փոխադարձ թշնամության ալիքը։ Այդ պահն եկել է։

Չի կանգնեցնելու, քանի ատելության ջահակիրը չի հեռացվել իշխանության ղեկից։

Հիմա Ամուլսարի մասին։

Հայաստանի տնտեսությունը խորը հետույքում է, ինչը շատերը դեռ չեն հասկանում, քանի դեռ գլխավոր դրսևորումները դեռ առջևում են ու մոտակա տարիների համար միակ ելքը հանքարդյունաբերությունն է։

Դա շատ վատ նորություն է։ Որքան էլ Փոքրիկ Դուչեն հեռու է տնտեսությունից, պետականության գիտակցությունից, կառավարումից ու ինչպես կյանքը ցույց տվեց, առհասարակ քաղաքականությունից, իրեն բացատրել են իրերի դրությունը։ Ամուլսարն իր հույսն է և նա դատապարտված է այդ ուղղությամբ քայլեր կատարել։ Այլ հարց է, թե մենք դրան ինչպես կվերաբերվենք։

Այ այստեղ է, որ սկսվելու են գլխավոր իրադարձությունները։

Ինչ ունենք, կամ ավելի ճիշտ ինչ չունենք։

- Չունենք խորհրդարան։ Քաղաքական դասավորությունը չարտահայտող երեք ֆրակցիա, որից երկուսը "հեղափոխականները" վարկաբեկել են, երրորդը՝ իշխողն, ունի ներկա քաղաքական իրականությունը չարտահայտող ճնշող մեծամասնություն։ Այսինքն խորհրդարանը տեղափոխվում է փողոց, որտեղ էլ ընթանալու են քաղաքական դեբատները։

- Չունենք Սահմանադրական Դատարան ու չենք ունենալու դեռ երկա ժամանակ, ինչ անդամներ էլ այնտեղ չմտցնեն։ Դա արդեն օրինական ինստիտուտ չէ։

- Ունենք վարկաբեկված դատական համակարգ։

- Ունենք կառավարման ճգնաժամ։ Առողջապահության նախարարության, Քաղաքացիական Ավիացիայի, Կրթական համակարգի և շատ այլ կառույցների վիճակը ձեզ օրինակ։

Եվ ամենակարևորը, դեռ չունենք հանրության կողմից ընդունված Նիկոլին փոխարինող, որը կարող է այս դժվար վիճակում թեկուզ ժամանակավորապես մարդկանց համախմբել, որովհետև բոլորը միմյանց ատում են։

Իսկ ատելության թափանիվն արագացնում է իր պտույտները։

Ստեփան Դանիելյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան խմբագրի ընտրանի տնտեսություն

Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելուն «շաբաթներ» են մնացել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
ՌԴ պաշտպանության փոխնախարարին բերման են ենթարկել կաշառք ստանալու կասկածանքով
2030 թվականին Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 2,5%-ը. Ռիշի Սունակ
Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվի. Ռաիսի
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված
Հավաքական Արևմուտքը, Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Կարմիր բերետավորների կողմից բռնության է ենթարկվել գնդապետ Մախսուդյանը, նա Նոյեմբերյանի հիվանդանոցում է
Շատ մեծ վտանգներ կան. Սերժ Սարգսյանը՝ Տավուշում տիրող իրավիճակի մասին
Այո, ինձ հրել են. #Բագրատ_Սրբազան
Կիրանցի ճանապարհը փակած քաղաքացիները երթով այցելեցին գյուղի եկեղեցու բակում գտնվող հուշահամալիր
Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից. իրավիճակը կտրուկ լարվեց Այրումից Բագրատաշեն տանող հատվածում
Սուրեն Պետրոսյանն ու ևս 20 քաղաքացի Նոյեմբերյանի բաժնում են, Մախսուդյանը վնասվածքներ ունի, նրան բաց են թողել
Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Ավելին
Ավելին