ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
2020թ֊ը շատ ազգերի ու պետությունների ծրագրերում նախանշվում էր որպես բեկումնային տարի առաջընթաց գրանցելու և/կամ նոր շնչով առաջ գնալու համար։
Սակայն այն շատերի համար դարձավ բեկումնային լրիվ այլ իմաստով։
Այնքան խտացված և հաջորդական մարտահրավերներ, որ աշխարհը տեսավ այս տարի, արդեն վաղուց չէր տեսել։
Եվ բնական է, որ այլևս աշխարհը և աշխարհի կարգը՝ իր տնտեսական կարգով, միջազգային իրավակարգով և այլ կարգերով, չեն լինելու այնպիսին, ինչպիսին 2020թ֊ից առաջ էին։
Դրանք լինելու են ավելի պրագմատիկ, կոշտ ու պակաս մարդասեր ...
Մենք էլ, քանի դեռ որակ թելադրող չենք, պետք է պատրաստ լինենք այս որակներին՝ հրաժարվելով աշխարհի նկատմամբ մեր իսկ պատրանքային ակնկալիքներից։
Եվ հետաքրքիրն այն է, որ մարդկության պատմության մեջ ինչպես միշտ, այս անգամ ևս ամեն ինչ սկսվում է Մերձավոր Արևելքից՝ այստեղի բազմաչարչար ժողովուրդների փորձությունների գնով։
ՀՈՒՇՈՒՄ՝ 2020թ֊ը դեռ չի ավարտվել...