Հովհաննես Հովսեփյանը, ով ժամանակավորապես վայր է դրել Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահի լիազորությունները, կմասնակցի Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին: Այս մասին տեղեկացնում է Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
«Հովհաննես Հովսեփյանը մինչև այս հայտարարված ընտրություններին իր թեկնածությունը չէր դրել, որովհետև ընտրությունների ձևաչափում ու ընթացակարգում առկա էին բազմաթիվ անճշտություններ, խախտումներ ու անօրինականության ռիսկեր : Դա հաստատեց նաև Բռնցքամարտի միջազգայի ֆեդերացիան և այժմ ընտրությունների ընթացակարգը ԱԻԲԱ-ի անմիջական հսկողության տակ է: Բռնցքամարտի միջազգային կառույցի կողմից նոր ընտրությունների օրվա և առկա խնդիրների կարգավորումից հետո, Հովհաննես Հովսեփյանը կներկայացնի իր թեկնածությունը: Բռնցքամարտի աշխարհին կներկայացվի նաև այն հստակ ծրագիրը, որով Հովհաննես Հովսեփյանը զարգացնելու է հայկական բռնցքամարտը»,- ասված է հայտարարության մեջ: