f

Անկախ

Փաշինյանի կառավարությունն առաջին անգամ ուժ կիրառեց ոտքի ելած «ՀՊԱՐՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ» հանդեպ. Ճաղարյան


Վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱՄՈւԼՍԱՐ (Ռուբիկոն): Սկսեմ գլխավորից` երեկ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն առաջին անգամ ուժ կիրառեց իր օրինական շահերի պաշտպանության համար ոտքի կանգնած «ՀՊԱՐՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ» հանդեպ:

Որպես ինքնաբուխ ըմբոստության ակցիայի մասնակից, ասեմ` դա մեծագույն սխալ էր ու պարտված քայլ:

Տեղացիներն էլ, Հայաստանի տարբեր ծայրերից վրա հասած, նրանց կողքին կանգնած քաղաքացիներն էլ գիտակից են և կազմակերպված:

Չստացվեց իրականացնել ոչ մի սադրանք`

Ոստիկանական մի քանի հարձակումները ժողովուրդը դիմավորում էր ձեռքերը վեր բարձրացրած և «Ոստիկանը մերն է» գոչելով:

Տասնյակներով «Բերման ենթարկվողները» (տխմարագույն արտահայտություն), ձերբակալվողները, հանգիստ, առանց դիմադրության հետևում էին իրենցից ֆիզիկապես թույլ և հոգեպես ընկճված հաճախ միայնակ ոստիկանին, ու մտերմիկ զրույցի անցնում:Մարդիկ տիրապետում են անհնազանդության բոլոր ձևերին ու գիտակցում իրենց իրավունքն ու գիտակցված իրավունքի ուժը:

Փաստորեն երեկ Վայոց Ձորի ոստիկանությունը ուղղակի կատարում էր Ամուլսարում ամսից ավել գտնվող անօրինսկան զինված բանդային, նրա ժողովրդից պաշտպանողի դերը:

Չաշխատեց նույնիսկ իրենց անպատժելի զգացող բանդիտների նախաձեռնած սադրանքը: Փորձեցին ծեծկռտուք ստեղծել, որի ընթացքում լկտիացած բանդիտները քաշքշեցին նույնիսկ ՎՁ ոստիկանապետին:

Ինչն էլ ավարտվեց պահնորդ անվանվող խաժամուժից երկուսի ձերբակալմամբ և պահպանվող տարածքից մինչև նրանց «տարման ենթարկելու» կետը վերը նշված, ահաբեկված ռեմբոների ուժեղացված պաշտպանությամբ: Քանի որ ժողովուրդը նրանց հանդեպ ունի համապատասխան վերաբերմունք, իր կանխատեսելի հետևանքներով:

Արդյունքում ստացվեց`

Ճանապարհի 2 կողմը զբաղեցրած, Մի քանի կիլոմետրանոց ավտոշարասյուն, որը կարողացել է ինքնակազմակերպմամբ ճանապարհ տալ բոլոր անցնող մեքենաներին:

Ով կասի` որ մի քանի հոգի են Ամուլսարի հանքահենության դեմ պայքարողներն ու կազմակերպվում կամ վճարվում են ինչ որ տեղից` թող նայի էս մի քանի ֆոտոներին: Ու հետո հետ դառնա իրենց 7 հոգանոց միտինգին կառավարության շենքի առաջ:

Ժողովուրդը հասկացավ, որ իր հավատով ու լեգիտիմությամբ ընտրված իշխանությունն անցավ Ռուբիկոնը:

Հորջորջվող 1,5 մլրդ հնարավոր արբիտրաժային տույժերի մասին էլ ժողովուրդն ունի իր կարծիքն ու իր հաշվարկները:

Մարդիկ բացահայտ հայտարարում են, որ Հյուսիսային պողոտայի համար տարհանվածներին վճարվող տույժերը ոչինչ են մի քաղաք ու մի քանի գյուղ տարհանվածների սպասվող պահանջների դիմաց: Ու որ ՄԻԵԴ տեղը իրենք էլ լավ գիտեն:

Կարծում եմ, հայտնություն չեմ անի, եթե ասեմ, որ էս ամբողջ տարածքն արդեն անմահ քայլողների ընտրազանգվածը չի:

Ու չմոռանամ` Միքայել Նազարյանը, ոնց որ միշտ, առաջին ձերբակալվածներից (բերման ենթարկվածներից) էր»:

Հակոբ Ճաղարյան ՖԲ Գրառում

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին