f

Անկախ

Կորոնավիրուսից ամեն օր մեծ թվով մահեր են գրանցվում, մարդիկ չեն կարողանում պոլիկլինիկայում թեստավորում անցնել, և պետությունը սա ահազանգ չի համարում. Էլինար Վարդանյան


Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում, անդրադառնալով իմ կողմից բարձրացրած մտահոգությանը, թե գուցե երկրում թեստերի քանակի խիստ պակաս կա, նշել է, որ Առողջապահության նախարարությունը թեստերի և անհրաժեշտ դեղորայքի պակաս ընդհանրապես չունի։

Իհարկե, սա շատ կարևոր արձանագրում է, որ արվել է խոսնակի կողմից, բայց մնում են բազմաթիվ հարցեր, որոնք, այնուամենայնիվ, պատասխան չեն ստանում։

1.   Եթե իսկապես ունեցել ենք բավարար քանակով թեստեր, ապա ինչո՞ւ են այսքան քիչ թվով մարդիկ անցել և անցնում թեստավորում։ Ինչո՞ւ են հարյուրավոր, հազարավոր մարդկանց մերժում թեստավորել, և նրանք ստիպված գնում են մասնավոր լաբորատորիաներ, բավականին թանկ վճարում և հաճախ ստանում դրական պատասխան։ Եվ ի՞նչ են անում այն մարդիկ, որոնք չունեն մասնավոր լաբորատորիայում թեստավորման գումար և ունեն մեղմ սիմպտոմներ. ենթադրաբար՝ շարունակում են գնալ աշխատանքի, շփվել և վարակել շրջապատին։ Ինչպե՞ս կարող ենք ուրեմն խոսել արդյունավետ հայտնաբերման և մեկուսացման մասին։ Մենք կկարողանայինք վստահաբար խոսել հիվանդացության կորի նվազման մասին, եթե արված թեստերի և դրական պատասխանների հարաբերակցությունը մեծ լիներ։ Շատ դժվար է հասկանալ՝ արդյո՞ք վարակակիրների թիվը նվազել է, թե՞ դա պարզապես քիչ թեստերի արդյունքն է։ Չեմ թաքցնում, կա նաև վարկած, որ թեսթերի որակն է «ոչ այնքան լավը»։

2.   Ինչո՞ւ չեն արվում հակամարմինների թեստեր՝ պարզելու համար կորոնավիրուսի տարածվածության աստիճանը։ Բազմաթիվ երկրներ են ընտրել այդ ճանապարհը։ Կառավարությունն անընդհատ խոսում է համաճարակի դեմ պայքարի իրենց քաղաքականության մասին։ Ո՞րն է այդ քաղաքականությունը՝ ինքնահոսի մատնված վիճա՞կը։ Բազմաթիվ երկրներ գնում են հակամարմինների հայտնաբերման զանգվածային անալիզի ճանապարհով։ Սա շատ կարևոր է՝ հասկանալու համար հիվանդացած, բուժված, հակամարմիններ ունեցող քաղաքացիների թիվը։ Ամբողջ աշխարհը հաշվարկում է երկրորդ ալիքի հնարավորությունը, և արդեն իմունիզացված մարդկանց հայտնաբերումն այս պահին միակ իրատեսական գործիքն  է այս պահին կանխատեսումներ անելու համար։ Չխոսեմ արդեն հետազոտական-վերլուծական աշխատանքի մասին, որը մինչ այժմ չգիտենք՝ արվու՞մ է արդյոք։

3.   Ինչո՞ւ է հայտնաբերվող հիվանդների թվի նվազմանը զուգահեռ շարունակում բարձր մնալ մահերի ցուցանիշը։ Արդյո՞ք պատճառն այն չէ, որ առաջնային օղակում թեստերը ժամանակին չեն անում, ինչի արդյունքում հիվանդը երկար ժամանակ մնում է առանց պատշաճ ամբուլատոր հսկողության և բուժման։ Իսկ գուցե շատերն ուշացնում են իրենց բուժումը, որովհետև ինքնուրույն տնային պայմաններում չեն կարողանում հոգալ այդ ծախսերը, որոնք բավական մեծ գումար են կազմում։ Հետո, արդեն ծանր վիճակում, հայտնվում են հիվանդանոցում։

4.   Բազմաթիվ մարդիկ չեն կարողանում առաջնային օղակում՝ պոլիկլինիկայում թեստավորում անցնել, որովհետև չեն հանդիսանում որոշակի «պայմանների բավարարող»՝ ջերմություն, այլ սիմպտոմներ։ Արդյունքում, նրանցից շատերը, եթե ունեն հնարավորություն, մասնավոր կլինիկաներում անցնում են թեստավորում, իսկ հետո տնային պայմաններում իրենց միջոցներով ստանում բավականին թանկ բուժում։ Իսկ ովքեր չունեն հնարավորություն, սպասում են սիմպտոմների սրմանը, որպեսզի կարողանան հոսպիտալացվել։ Հետևանքները, կարծում եմ, ենթադրելի են։

5.   Ունե՞նք արդյոք մենք հետազոտություն, թե ինչպիսին է մահերի վիճակագրությունը տարբեր հիվանդանոցներում. արդյո՞ք հապճեպ Covid-19 բուժման համար վերապրոֆիլավորված բոլոր առողջապահական հաստատություններն են համապատասխանում որակի չափանիշներին, արդյո՞ք բոլոր այդ հիվանդանոցներն են ապահովում որակյալ ռեանիմացիոն ծառայություններ։ Կա՞ն արդյոք նման հետազոտություններ։

Այս հարցերի պատասխանները մենք չունենք։ Այդ պատասխանները կօգնեն՝ ավելի լավ կազմակերպել աշխատանքը, փրկել այսօր արդեն հիվանդանոցներում գտնվող կամ իրենց տանը նոր-նոր սիմպտոմներ հայտնաբերող՝ բազմաթիվ հիվանդների կյանքերը։ Ի վերջո, մենք ամեն օր մեծ թվով մահեր ենք տալիս, և պետությունը սա ահազանգ չի համարում։ Նույնիսկ, բազմաթիվ երկրների օրինակով, գոնե հիշատակի օր չի հայտարարվել՝ հարգելու կորոնավիրուսից մահացած մեր հայրենակիցների հիշատակը։

Էլինար Վարդանյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Էլինար Վարդանյան Այլընտրանքային նախագծեր խումբ

Թուրքական Baykar–ը սկսել է KEMANKES 2 խելացի հրթիռի փորձարկումները
Թբիլիսիում հազարավոր ցուցարարներ շարժվել են դեպի կառավարության շենք
Օգնության ուշացումը մշտապես ազդում է արդյունքների վրա. իմ ուղերձը մեր դաշնակիցներին պարզ է. ավելի շատ օգնություն ուղարկեք Ուկրաինային. Ստոլտենբերգ
Թուրքիան չի ցանկանում, որ երրորդ երկրներն իրենց հակամարտությունը մտցնեն տարածաշրջան. Ֆիդան
Իսրայելը մտածում էր Իրանի դեմ պատասխան հարված հասցնել երկուշաբթի գիշերը, բայց ի վերջո որոշեց հետաձգել այն․ Axios
Թրամփը զիջում է Բայդենին. հարցման արդյունքներ
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
Ադրբեջան արհեստածին կազմավորումը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ. Ոսկանյան
Իսրայելցի 14 զինվոր վիրավորվել է Լիբանանի հարձակման հետևանքով. ՑԱԽԱԼ
Տոյվո Կլաարը կդառնա Ուզբեկստանում Եվրամիության դեսպան
2021թ. ընտրվել եք այլ խոստումներով, անկեղծ լինենք` այսօր ժողովրդի մեջ կա մեծ անվստահություն. Բերքաբերում Փաշինյանին առաջարկել են գնալ նոր ընտրությունների
Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի կողմից լրագրողի նկատմամբ պահվածքը
Նման վարքագիծը դատապարտելի է. «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժումը` Փաշինյանի փակ հանդիպման մասին
«Պատերազմով չսպառնաց. Ոսկեպարի և Բերքաբերի «եռանկյունիներն» է առաջարկում փոխանակել». գնդապետ Մախսուդյան
Խաղաղապահների դուրսբերումը Հայաստանի ղեկավարի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչվելու հետևանք է. Կարասին
Զեկույց. 2020-ին դատարան բերված բռնության կոչերի վերաբերյալ գործերի մեծ մասը վերաբերում է ՀՀ վարչապետին
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել
Ադրբեջանի հակագիտական հայտարարությունները՝ Խաչենի իսլամական դամբարանի մասին
ԱՊՀ երկրների ՀՕՊ միացյալ համակարգի զորավարժությունները կանցկացվեն 2024-ի 2-րդ կեսին
Կասեցվել է «Հայրենյաց Բարիքներ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը
Փաշինյանն ասել է՝ ադրբեջանցիները պետք է գան, կանգնեն գետի կողքը. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանը նախատեսում է վերшցնել հայերի ներկայության հետքը ԼՂ-ում. խաղաղապահները կարող էին բողոքել դրա դեմ և կոնֆլիկտի պատճառ դառնալ. Զատուլինը՝ դուրսբերման մասին
Բաքուն բացատրել է Լեռնային Ղարաբաղից ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի շտապ դուրսբերումը
Արմավիրի Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբերվել է 31 հատ հակատանկային ական. Ժամանել են սակրավորներ
Սամվել Վարդանյանի նկատմամբ հաշվեհարդարի բնույթն ու ոճը հիշեցնում է Ռամիլ Սաֆարովի ոճրագործությունը․ «Որդիների կանչ»
Ավելին
Ավելին