ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն աջակցություն է հայտնել Բեյրութում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ:
«Ցնցված եմ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի եւ դրա ավերիչ հետեւանքների մասին սարսափելի լուրերից: Մեր մտքերն ու աղոթքները Լիբանանի եղբայրական ժողովրդի հետ են: Հայաստանը պատրաստ է անհապաղ օգնություն ցուցաբերել Լիբանանին եւ նրա ժողովրդին»,- նշել է արտգործնախարարը:
Վերջին տվյալներով` Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է ավելի քան 100 մարդ, վիրավորվել է մոտ 4 հազար մարդ: Երկրում սուգ է հայտարարվել: