Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը կարգադրություն Է ստորագրել ՌԴ-ում անայցագիր ռեժիմի սահմանափակումները հանելու մասին, որը վերաբերում Է օտարերկրացիների կարճաժամկետ գործուղումներին. փաստաթուղթը հրապարակվել Է կառավարության կայքում:
«Ռուսաստանում անայցագիր ռեժիմ Է թույլատրվում օտարերկրացիների կարճաժամկետ գործուղումների համար: Խոսքն այն երկրներից դիվանագիտական կամ ծառայողական անձնագրեր ունեցողների մասին Է, որոնց հետ գործում են անայցագիր ուղեւորությունների համաձայնագրեր»,-ասվում Է փաստաթղթին կից բացատրագրում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: