f

Անկախ

Իշխանությունը պետք է օպերատիվ լուծումներ ձեռնարկի Բեյրութի մեր հայրենակիցներին հայրենիք տեղափոխելու համար. Միքայել Մելքումյան


Խորը ցավ ապրեցի Բեյրութում կատարված պայթյունի հետևանքով մարդկային զոհերի, մեր երեք հայրենակիցների մահվան, տասնյակ վիրավորների և համատարած ավերածությունների կապակցությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Մենք և մեր պետությունը պետք է տեր կանգնենք մեր հայրենակիցներին, որոնք հայտնվել են անելանելի վիճակում։ Իշխանությունը պետք է օպերատիվ լուծումներ ձեռնարկի թե' տեղում օգնություն ցուցաբերելու, թե' հնարավորինս մեր հայրենակիցներին հայրենիք տեղափոխելու համար։

Ձեռնարկվող միջոցառումների մասին հանրությանը պարբերաբար պետք է  համապատասխան տեղեկատվություն տրամադրվի։

Բեյրութում ապրող յուրաքանչյուր մեր հայրենակից պետք է զգա մայր հայրենիքի ներկայությունը և աջակցությունը։

Բոլորս համախմբված սատար կանգնենք մեր հայրենակիցներին։

Հենց հիմա անհրաժեշտ է արտակարգ և արտահերթ միջոցառումների իրականացում։

Այս թեմայով առավոտյան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորներով խոսել ենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, որը պատրաստվում է համապատասխան աջակցություն կազմակերպել մեր հայրենակիցներին»,- գրել է նա։

Հայաստան Միքայել Մելքումյան ՖԲ Գրառում

Այլ հոդվածներ հեղինակից

Առաջին անգամ Կոմիտասի ծննդավայր Քյոթահիայի (Կուտինա) պաշտոնական տարեգրքում տեղեկություն ներառվեց Կոմիտասի մասին
Արդարացման դատավճիռ՝ լրագրողին ասֆալտին փռողին. ՀՔԱՎ գրասենյակի աջակցությամբ Ն. Ավետիսյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել
ԱՆ-ն 6,3 մլն դոլարով COVID-19 600 հազար պատվաստանյութ կգնի
«Հայրենիք» կուսակցության հայտարարությունը․ Գ․ Ծառուկյանը քաղաքական բանտարկյալ է և պետք է անհապաղ ազատ արձակվի
Ժողովրդի մեջքի հետևում Ադրբեջանի հետ Արցախի շուրջ իրականացված ստվերային գործարքները տեղ չեն թողնում կասկածելու, որ 2018 թվականի իշխանազավթումը պայմանավորված էր Արցախի հարցով․ Արմեն Աշոտյան
Մահվան ելքով վրաերթ Ներքին Շենգավիթում
Ոստիկանները ուշ ժամի հրավառություն կատարած անձանց են հայտնաբերել
Նոր Նորքի ոստիկանները կանխեցին գողությունը
22-ամյա երիտասարդի մոտ զենք-զինամթերք է հայտնաբերվել
Վաշինգտոնում Արսեն Խառատյանը կապի մեջ է եղել Ադրբեջանի դեսպանի հետ․ 168․am
Նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ Հայաստանի Անկախության տոնի առթիվ
Առցանց քննարկում՝ Երևանի կենդանաբանական այգու և ՀԱԱՀ անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի միջև
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 3000 կրակոց
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի հայտարարությունը Գագիկ Ծառուկյանի կալանավորման վերաբերյալ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Երևանի Մելիք Ադամյան փողոցում
Բախում Արարատ քաղաքի երկաթուղային գծանցումում
Եղանակն առաջիկա 5 օրերին
Ծառուկյանի կալանքի որոշումը էապես խլացրեց պետական շահի դեմ և ժողովրդի թիկունքում թշնամու հետ գաղտնի պայմանավորվելու մասին ինքնախոստովանական ցուցմունքի աղմուկը
Ձերբակալվել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետը և նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի երեք օպերլիազորներ
Այս պահի դրությամբ Փաշինյանը ձևավորել է իր սրտի դատավորների թիմը․ Էլինար Վարդանյան
Պետք է մեր վճռական ձայնը բարձրացնենք և թույլ չտանք գործող իշխանությանը նորից պառակտել մեր հերոսական և մարտնչող ազգը․ Ավետիք Չալաբյան
Տարածաշրջանային լարված իրադրության պայմաններում տեղեկատվական գործիքների ճիշտ և օպերատիվ կիրառումն առանձնահատուկ նշանակություն ունի․ Տիգրան Աբրահամյան
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 8․4 հա տարածքում բռնկված հրդեհները
Քարաթափում՝ Ալավերդիում
Ազատության պողոտայում BMW է այրվել
Ավելին
Ավելին