ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանի իշխանությունները չեն ցանկանում, որպեսզի ինքը հաղթի առաջիկա նախագահական ընտրություններում: Այդ մասին նա հայտարարել է Fox News հեռուստաալիքի եթերում: Գրում է Gazeta.ru-ն։
«Ինչ վերաբերում է Ռուսաստանին, հավատացեք ինձ, նրանք կցանկանային, որպեսզի պարտվեմ նախագահական ընտրություններում», - ասել է Թրամփը:
Նա ընդգծել է, որ իր գլխավորությամբ ՆԱՏՕ-ն ավելացրել է պաշտպանական ծախսերը Եվրոպայում, իսկ Ռուսաստանը չի ցանկանա, որպեսզի Հյուսիսատլանտյան դաշինքն ավելի ամրապնդվի:
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2020 թ․ նոյեմբերի 3-ին: