Ամերիկացի երաժիշտ Նիլ Յանգը դատական հայց է ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շտաբի դեմ իր երգերի օգտագործման համար: Այդ մասին հայտնում է երաժիշտի կայքը: Գրում է Gazeta.ru-ն։
Հայցադիմումում նշվել է, որ Յանգի Devil's Sidewalk и Rockin' in the Free World ստեղծագործությունները բազմիցս հնչել են Ամերիկայի առաջնորդի հանրահավաքներում և քաղաքական այլ իրադարձությունների ընթացքում:
Ըստ դատական հայցի՝ խոսքը Օկլահոմայի Տուլսա քաղաքում անցկացված հավաքի մասին է, որը տեղի է ունեցել այս տարվա հունիսի 30-ին։
«Յանգը բարի կամքով չի կարող իրեն թույլ տալ օգտագործել իր երաժշտությունը որպես թեմատիկ երգ` տգիտության և ատելության բաժանարար ոչ ամերիկյան քարոզարշավի համար», - նշվել է փաստաթղթում:
Նշվում է, որ երաժիշտը յուրաքանչյուր հեղինակային իրավունքի խախտման համար պահանջում է վճարել մինչև 150 հազար դոլար: