Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնին տված հարցազրույցի շրջանակներում հայտարարել է, որ արդարությունն իր ներքին և արտաքին քաղաքականության հիմքում է: Գրում է Gazeta.ru-ն։
«Եթե դա վերաբերում է երկրին, եթե ես տեսնում եմ, որ դա անարդար է, ապա դա ինձ համար անընդունելի է: Արդարությունը այն հիմքն է, ինչ ես փորձում եմ անել, կամ որևէ քաղաքականության վարման: Հիմքում արդարություն է», - BelTA լրատվական գործակալությունը մեջբերում է Լուկաշենկոյի խոսքերը։
Նա նշել է, որ օրենքներով հնարավոր չէ ամեն ինչ սահմանել
«Արդարությունը գլխավորն է: Եթե ես տեսնում եմ, որ նրանք փորձում են խոնորհեցնել իմ մարդկանց, իմ ժողովրդին, Բելառուսին, դա վերջն է», - հավելել է նա:
Ավելի վաղ Լուկաշենկոն հայտարարել էր, որ, չնայած առաջիկա նախագահական ընտրություններին, երկրի իշխանությունների համար առաջին խնդիրը բերքահավաքի իրականացումն է: