Արաբական Միացյալ Էմիրությունների Աջման արդյունաբերական գոտում գտնվող շուկայում խոշոր հրդեհ է բռնկվել: Այդ մասին հայտնում է Al Khaleej թերթը: Գրում է Gazeta.ru-ն։
Էմիրաթը գտնվում է ԱՄԷ-ի հյուսիս-արևելքում:
Դեպքի վայր են ժամանել փրկարար ծառայությունները, հրշեջ-փրկարարները փորձում են հսկողության տակ վերցնել հրդեհը:
Թերթի հրապարակած լուսանկարներում երևում է, թե ինչպես են երկնքում ծխի մեծ ամպեր կուտակվում: