f

Անկախ

Պարոնայք, դուք հաշվարկե՞լ եք Վենետիկի հանձնաժողովին այսպես արհամարելու հետեւանքները. Չալաբյան


Կիրակի օրը հանրաքվեի մասին որոշումը ՀՀ Նախագահի կողմից հապճեպ ստորագրելուց և առաջին ոգևորության ալիքը ըմբոշխելուց հետո, իշխանության տարբեր ներկայացուցիչներ սկսել են հասկանալ, որ նույն այդ Նախագահը անմիջապես ձեռքերը լվաց հանրաքվեից, իսկ իրավագիտակից հասարակությունը հստակ հասկացավ, որ հանրաքվեն ապօրինի և անիմաստ է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Դրան ավելացել է Վենետիկի հանձնաժողովի դիլեման՝ արդեն ակնհայտ է դառնում, որ իշխանությունը ցանկանում է խուսափել հանրաքվեի մասին որոշումը Վենետիկի հանձնաժողով իրավական եզրակացություն ուղարկելուց։ Նախկին իշխանությունները, որքան էլ փորձել են սահմանադրական փոփոխությունները հարմարեցնել իրենց ճաշակին և շահերին, այնուամենայնիվ ստիպված են եղել դրանք տրամադրել Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը, գիտակցելով, որ այլապես Եվրոպայում մերժված (изгой) կդառնան։

Դրա արդյունքում, սահմանադրական փոփոխությունների նախագծերը միշտ որոշակի բարելավումներ են ունեցել, թեև մեր համար դրանք գուցե անտեսանելի են եղել։

Հիմա, եթե հանրաքվեի առաջադրվող փոփոխությունը առաջին անգամ մենք չուղարկենք Վենետիկի հանձնաժողով, դրանով կստեղծենք Եվրոպայի Խորհրդի հավաքական իրավական կարծիքը արհամարելու նմանը չտեսած նախադեպ (սա կլինի այս իշխանության հերթական «աննախադեպ» նվաճումը):

Այս կապակցությամբ, ես ցանկանում եմ իշխանության պատասխանատու ներկայացուցիչներին, մասնավորապես, ԱԺ Նախագահ Արարատ Միրզոյանին, ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին, Արդարադատության նախարար Ռուսլան Բադասյանին, մեկ պարզ հարց ուղել՝

Պարոնայք, դուք հաշվարկե՞լ եք Վենետիկի հանձնաժողովին այսպես արհամարելու հետևանքները։ Ի՞նչ է Հայաստանը շահելու, և ի՞նչ կարող է կորցնել ձեր գործելակերպի արդյունքում»:

Պարտադիր չի, որ ինձ պատասխանեք։ Պատասխանեք մեր քաղաքացիներին, ձեր ընտրողներին, այն արդարամիտ և պարզ մարդկանց, որոնք դուք ձեր հետևից ուզում եք տանել այս արկածախնդիր հանրաքվեին։

Ավետիք Չալաբյան ՖԲ Գրառում

Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
«Ժողովուրդ».ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
«Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է
«Հրապարակ». Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել
Ավելին
Ավելին