f

Անկախ

Մեթոդական և թեմատիկ առումով անընդունելի են. Աբեղյանի անվան ինստիտուտը՝ Հայոց լեզվի և գրականության ծրագրերի մասին


ՀՀ  ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան  գրականության  ինստիտուտը հայտարարություն է տարածել հանրակրթության Հայոց լեզվի եւ գրականության չափորոշչի եւ ծրագրերի մասին։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտական անձնակազմի ընդհանուր ժողովը, քննարկելով ՀՀ ԿԳՄՍ նախարարության  ներկայացրած Հայոց լեզվի եւ գրականության չափորոշիչները,  խոր մտահոգություն է հայտնում առանցքային թերություններ ունեցող այս ծրագրի վերաբերյալ,  մերժում եւ անընդունելի է համարում այն թե՛ բովանդակային եւ թե՛ կառուցվածքային ու մեթոդական առումներով:

Գրականության ինստիտուտը, հավաստելով իր պատրաստակամությունը անվարձահատույց աջակցելու «Հայ գրականության» չափորոշչի եւ ծրագրերի ձեւավորմանը,  նոր դասագրքերի կազմմանը, հայտնում է հետեւյալ նկատառումները.

1.Նախագիծը սահմանում է առարկայի անվանումից հանել «հայ» բառը եւ Հայ գրականությանը հատկացված ժամաքանակի եւ ծավալի կրճատմամբ դասաժամեր հատկացնել համաշխարհային գրականության առանձին երկերի ուսումնասիրությանը։ Հայկական ինքնությունը նշանակիր է իր լեզվով, պատմությամբ, գրականությամբ, արվեստով, ուղիղ իմաստով՝ իր հոգեւոր ստեղծումների պատմությամբ։ «Գրականություն» առարկան միջին դասարանների համար է, բարձր դասարաններում պետք է դասավանդվի «Հայ գրականություն» առարկան ՝ ըստ ժամանակագրության ներառելով հայ հին եւ միջնադարյան, դասական եւ ժամանակակից գրականության կարեւոր հեղինակներին ու նրանց ստեղծագործությունները։

2.Նախագծի կարգա-հասկացութային բառապաշարում եւ չափորոշիչներում չկան Հայրենիք, ազգային ինքնություն, հոգեկերտվածք, ազգային գաղափարախոսություն, արժեհամակարգ եւ ազգակազմիչ այլ հասկացություններ, որոնց բացակայությունը պարզապես կազմաքանդում է հայ դպրոցն ու սովորողի ազգային նկարագիրը՝ վերածվելով ազգային անվտանգության հիմնախնդրի։

3.Արտասահմանյան գրականությունը ներկայացնող հեղինակներն ընտրված են   անհասկանալի կամայականությամբ, հաճախ՝ սիրողական աղբյուրներից կամ կայքերից կատարված պատճենումով։ Ընտրության այդօրինակ սկզբունքների վերաբերյալ չկա մասնագիտական պատշաճ մեկնաբանություն։ 10-12-րդ դասարանների հայ գրականության դասագրքերից պետք է  հանել Արտասահմանյան գրականությանը վերաբերող նյութերը: Ողջունելի կլինի, եթե «Արտասահմանյան գրականություն» առարկային հատկացվի առանձին դասընթաց:

4.Վերականգնել Հայ գրականության դասավանդման ժամանակագրական սկզբունքը՝ մերժելով սեռաժանրային բաժանման մոտեցումը: Գրականության սեռաժանրային բաժանման ընտրված մեթոդը  տրոհում է ժամանակագրական շղթան՝ դրվագային ընթերցումների մեջ տարրալուծելով գրականության պատմության ընդհանրական պատկերը, ապա ազգային հիշողությունը, որ անպայմանորեն կապակցված է ժամանակ, տեղ, ինքնության շրջանակ հասկացություններին։ Գրական ամեն երկ քննելի է իր ժամանակի մեջ, պատմական ու սոցիալ-քաղաքական մի միջավայրում, որ ոչ միայն ազգային կենսագրությունն է բնորոշում, այլեւ նրա տեղն ու դերակատարությունը համաշխարհային պատմության շարժընթացում։

5.Անկախ նրանից, թե 7-9-րդ դասարանների գրականության դասագրքերում ինչ տեղ կտրվի հայ պատմագրությանը եւ միջնադարյան տարբեր հեղինակներին, 10-րդ դասարանի դասագիրքը պետք է սկսել նախագրային շրջանով, ապա անցում կատարել 5-րդ դարի հայ պատմագրությանը եւ շարունակել ըստ ժամանակային ընթացքի:

6.Չկան անհասկանալի կամ դժվարընկալելի հեղինակներ, այդ թվում եւ Նարեկացին: Կարող են լինել նյութի մատուցման անհաջող եղանակներ: Տրոհումը, ուսուցչի կամքով կամ նախասիրությամբ այս կամ այն երկի ընտրությունը կազմաքանդում են գիտելիքի հիմքը կամ առարկայի միջուկը, որի տիրույթում է ձեւավորվում  տվյալ առարկայի իմացաբանությունը՝ նախատեսված ազգային դպրոցն ավարտած քաղաքացու համար։ Կամընտրությունը կարող է ստվերում թողնել որոշ հեղինակների եւ նրանց ստեղծագործությունները:

7.Պարտադիր վերականգնել հայ դասական եւ սփյուռքահայ գրականության՝ ծրագրից  դուրս մնացած հեղինակներին: Կամայականության կամ անհետեւողականության արդյունքում զարմանալիորեն կրճատվել է Հայ նոր գրականության ծրագիրը։ Այս շրջանի գրականության դասընթացից դուրս են մնացել մի շարք կարեւոր հեղինակներ եւ ստեղծագործություններ: Լրացուցիչ գրականության ցանկ են տեղափոխվել Գաբրիել Սունդուկյանը, Ռափայել Պատկանյանը, Կոստան Զարյանը եւ մի շարք այլ հեղինակներ։ Գրեթե  բացակայում է Սփյուռքահայ շուրջ մեկդարյա գրականությունը։ Սփյուռքը  հիշվում է միայն 11-րդ դասարանում ուսուցանվող Զահրատով:

8.Տարանջատել «Հայոց լեզու» եւ «Հայ գրականություն» առարկաները։ Դրանք ունեն թե´ առարկայակազմիչ, թե´ մեթոդական առանձին գործիքներ, եւ գործիքակազմի նույնացումը ստեղծում է միայն անկազմակերպ եւ խառնաշփոթ վիճակ,  միջառարկայական այնպիսի սահմաններ,  որոնք բնորոշ չեն առարկաներից յուրաքանչյուրին առանձին –առանձին։

9.Անկախ նրանից, թե ժամանակակից հայ գրականությունն ինչ հարաբերակցությամբ կներկայացվի ընդհանուր ծրագրում, բացառել այնպիսի ստեղծագործությունների ընդգրկումը, որոնք դուրս կլինեն տարիքային դաստիարակության ու հոգեբանության շրջածիրից եւ իրենց բացասական կնիքը կարող են թողնել երեխաների մտածողության վրա:

10.Ներկայացվող չափորոշիչները մեթոդական եւ թեմատիկ առումով թերի եւ  անընդունելի են։ Առաջարկում ենք նախ թեմատիկ ծրագիր մշակել, որում հստակ կներկայացվի հայ գրականության պատմության ընթացքը, հեղինակներից յուրաքանչյուրի կյանքը եւ ստեղծագործությունները, այնուհետեւ  դրանք դնել համապատասխան մեթոդական եւ դասավանդման ձեւերի մեջ:

11.Անվստահություն հայտնելով գործող հանձնախմբին՝ ԳԱԱ Գրականության ինստիտուտն առաջարկում է «Հայ գրականության» եւ «Հայոց լեզվի»  առարկայական չափորոշիչների ձեւավորման  համար ստեղծել նոր հանձնաժողովներ՝ ներկայացուցիչներ ընդգրկելով Երեւանի պետական եւ մանկավարժական համալսարանների համապատասխան ամբիոններից, ՀՀ ԳԱԱ գրականության եւ լեզվի  ինստիտուտներից»։

ՀՀ ԳԱԱ ՀՀ ԿԳՄՍ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի
Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Գյումրիում «Mitsubishi»-ն բախվել է «Երազ»-ին, ապա կայանած «ԳԱԶել»-ին. «Mitsubishi»-ում եւ «ԳԱԶել»-ում հրդեհ է բռնկվել
Անհանգստացած ենք Հայաստանում ոստիկանական բռնության դեպքերի աճով. Freedom House
«Հրապարակ». Ամաչում են մարդամեջ դուրս գան
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել
Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելուն «շաբաթներ» են մնացել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
ՌԴ պաշտպանության փոխնախարարին բերման են ենթարկել կաշառք ստանալու կասկածանքով
2030 թվականին Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 2,5%-ը. Ռիշի Սունակ
Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվի. Ռաիսի
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված
Հավաքական Արևմուտքը, Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Կարմիր բերետավորների կողմից բռնության է ենթարկվել գնդապետ Մախսուդյանը, նա Նոյեմբերյանի հիվանդանոցում է
Շատ մեծ վտանգներ կան. Սերժ Սարգսյանը՝ Տավուշում տիրող իրավիճակի մասին
Այո, ինձ հրել են. #Բագրատ_Սրբազան
Կիրանցի ճանապարհը փակած քաղաքացիները երթով այցելեցին գյուղի եկեղեցու բակում գտնվող հուշահամալիր
Ավելին
Ավելին