Սկսում ենք ՀՀ ոստիկանության բարեփոխումները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ով տեղադրել է նաեւ e-draft-ում «ՀՀ Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը եւ դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագիրը»:
Նա, մասնավորապես, հավելել է. «Շատերը կխոսեն նախարարության ստեղծման մասին, քրեական ոստիկանության նոր մոդելի մասին, նոր տեխնիկական միջոցների մասին:
Բարեփոխման հիմնական ուղղությունը, ամեն դեպքում, ոստիկանության ակադեմիայի վերափոխումն է եւ նոր, ազնիվ կադրերի պատրաստումը պարեկային ծառայության համար: Մեկնարկը շուտով»: