Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները օգոստոսի 5-ին Փամբակ գյուղի վարչական տարածքում ստուգել են նույն գյուղի 37-ամյա բնակչի 6 խմ փայտանյութով բեռնված «ԳԱԶ-66» մակնիշի մեքենան:
Բեռնատարի վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ այն ձեռք է բերել գյուղի հարակից անտառից:
Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Նախապատրաստվում են նյութեր: