f

Անկախ

Ապազգայինները համակարգված աշխատում են՝ լծված պետականաքանդ գործին...


Իշխանության կարևորագույն օղակներում հայտնված սորոսականները վերջին օրերին ակտիվորեն շրջանառում են՝ «տավուշյան մարտերի հաղթանակը իշխանությանն է» ագիտացիոն բնույթ կրող թեզը: Զինված ուժերի քաղաքականացման նպատակը բանակի արժեզրկումն ու վարկաբեկումն է, որովհետև բանակը, որպես ապաքաղաքական կառույց՝ մեր անվտանգության երաշխավորն է և պետության ամենահզոր հիմնասյունը, հետևապես և, ապազգայինների թիրախում է: Սա չափազանց վտանգավոր տեղ տանող գործընթաց է: Զինված ուժերը քաղաքական իշխանության հետ կապելով, հարվածում են մեր անվտանգությանը: Այդ գործին լծված է Ազգ-Բանակ ծաղրող ԱԽՔ-ը: Վերջինս հայտարարելով, որ տավուշյան մարտերը համակարգվել է վարչապետի կողմից, փաստացի քաղաքականացնում է Բանակը, քանի որ ՀՀ Սահմանադրությամբ՝ վարչապետը գլխավոր հրամանատար է միայն պատերազմական իրավիճակում: Այս իրավիճակում այլևս էական չէ, թե վարչապետի աթոռին հայտնվածը հերքում է, թե հաստատում այս հայտարարությունը: Անհերքելի է, որ պետության առաջ ծառացած խնդիրները հաղթահարելու փոխարեն, հիմա էլ զբաղված են իրար դեմ «աշխատելով», որովհետև ամեն մեկն իր նեղ անձնական շահն ունի, ամեն մեկն իր քաղաքական դիվիդենտ որսալու պահն է կարևորում:

Եկեղեցի-հավատ, կրթություն-ազգային դպրոց, անվտանգություն-բանակ. այս ուղղությունները սորոսականների թիրախում են:

Բաց հասարակությունների՝ գլոբալիզմի դրածոները, 2 տարի է մեր երկրի իշխանության կարևորագույն օղակներում են, որպեսզի տարատեսակ «բարեփոխումներով» հիմնահատակ ջնջեն ազգայինը: Քանդում են հայ դպրոցը, աղավաղում են հայագիտությունը, նսեմացնում են մեր մշակույթը, պղծում ու «սրբագրում» են մեր պատմությունը, վարկաբեկում Հայ առաքելական եկեղեցին, փորձում են թուլացնել Բանակը:

Ապազգայինները համակարգված աշխատում են՝ լծված պետականաքանդ գործին, լավ հաշվարկված ջանքեր են գործադրում Հայաստանը վերածելու փորձադաշտ-տարածքի: Բայց այդ հաշվարկներում մոռացել են ամենագլխավորը՝ մենք ազգային ինքնության պահպանման գերբնական ուժ ունեցող ԱԶԳ ենք, այդ ուժի շնորհիվ ենք հազարամյակներ հարատևում եւ, որ այդ ուժը ոչ միայն հարատևման, այլև ապազգայիններից երկիրը ազատելու համար է:

Գևորգ Գևորգյան ՖԲ Գրառում Սորոսի հիմնադրամ

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին