Le Figaro թերթի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի Գավր քաղաքում զինված տղամարդը պատանդներ է վերցրել բանկում։ Գրում է Gazeta.ru-ն։
Հաղորդվում է, որ տղամարդու հետ միասին ավելի քան երկու ժամ հինգ պատանդներ բանկի ներսում են գտնվում: Պատանդառուն բազմաթիվ պահանջներ է ներկայացրել, բայց դրանց էությունը չի բացահայտվում:
Ոստիկանական ուժերը շրջափակել են բանկի տարածքը։ Միջադեպի հետ կապված այլ մանրամասներ հայտնի չեն։