f

Անկախ

«Հրապարակ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Հայկ Սարգսյանի եկամուտների կասկածելի աճն է ստուգում


«Թեպետ սկանդալային պատգամավոր Հայկ Սարգսյանը լողափի հայտնի փարթիից հետո հերքում է իր կապը «White Shorja»-ի հետ և վստահեցնում, որ ոչ մի կապ չունի լողափի հետ, սակայն Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած  իր հայտարարագրում Հայկ Սարգսյանի ներկայացրած տվյալները կասկած են հարուցում, որ պատգամավոր դառնալուց  հետո նրա բիզնես եկամուտները շեշտակի աճ են արձանագրել։ Ինչը խոսում է այն մասին, որ պատգամավորն ընդլայնել է իր բիզնեսը։ Իսկ հայտարարագրային տվյալներով նրա ընտանիքին է պատկանում 2014 թվականին հիմնած ավտոպահեստամասերի վաճառքի մի կետ։

Հայկ Սարգսյանը էթիկայի հանձնաժողով երկու հայտարարգիր է ներկայացրել։ Պաշտոնատար անձի պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նա նշել է, որ պաշտոնական պարտականություններն ստանձնելու տարվա՝ 2018-ի հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրն ստացված եկամուտները կազմում են 3,723,340 ՀՀ դրամ: Իսկ պաշտոնատար անձի 2019-ի տարեկան հայտարարագրում Սարգսյանի եկամուտը հարկային տարում կազմել է 20,908,000 ՀՀ դրամ, ընդ որում որից ընդամենը 3 միլիոն 600 հազարն է աշխատավարձ, մոտ 17 միլիոնը, ինչպես հայտարարագրում է նշված, «ձեռնարկատիրական գործունեության արդյունքում» ստացված եկամուտն է։  

Հայտարարագրում ներկայացված է Սարգսյաններին պատկանող 2014 թվականին հիմնած ավտոպահեստամասերի վաճառքի կետի մասին տվյալները։ Սա նշանակում է, որ հեղափոխությունից մեկ տարի անց պատգամավորի բիզնեսը մոտ 5 անգամ ավելի է եկամուտ տվել՝ 2018-ին եկամուտը կազմել է 3.6 միլիոն, 2019-ին՝ մոտ 17 միլիոն։

Ինչը նախ խիստ անհավանական է, ինչպես նաև կասկածելի։ Չի բացառվում, որ պատգամավորը կողքից այլ բիզնեսներ էլ է հիմնել, ինչի արդյունքում են շեշտակի աճել եկամուտները, սակայն այս դեպքում նա պարտավոր էր նշել իր հայտարարագրում բոլոր ֆինանսատնտեսական գործարքների մասին, ինչը նույնպես չի արել։ Բացի այդ հարկային տարվա սկզբում Հայկ Սարգսյանը նաև հայտարարագրել է 50,000 ԱՄՆ դոլար, որը հարկային տարվա վերջում դարձել է 60,000 ԱՄՆ դոլար, սա էլ է հարցեր առաջացնում։

Ինչպես հայտնի է՝ ուրբաթ օրը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում քննվել է «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ կապված վերջին միջադեպը, մասնավորապես, պատգամավորի կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հարցը։ Հանձնաժողովը Հայկ Սարգսյանի գործը դեռևս վարույթ չի ընդունել, օրենքով նախատեսված հնգօրյա ժամկետն ավարտվում է այսօր։ Հանձնաժողովը նյութեր է հավաքագրել, մեր տեղեկություններով՝ հենց եկամուտների կասկածելի աճի դրվագով, դիմել են նաև ՊԵԿ-ին՝ խնդրելով տվյալներ, որոնք հասանելի չեն հանրային հարթակներում։ «Խոսքը վերաբերում է ոչ միայն Սևանի կազմակերպությանը, այլև այն կազմակերպությանը, որը պատգամավորը նշել է հայտարարագրում։ Ընդհանրապես հայտարարագիրն է ստուգման ենթարկվել և մի քանի տարբեր  դրվագների վերաբերյալ է լրացուցիչ փաստերի  ձեռքբերման անհրաժեշտություն առաջացել», մեզ տեղեկացրեց հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը ՝ չցանկանալով փակագծերն ավելին բացել»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 

Հայկ Սարգսյան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Առաջին անգամ Կոմիտասի ծննդավայր Քյոթահիայի (Կուտինա) պաշտոնական տարեգրքում տեղեկություն ներառվեց Կոմիտասի մասին
Արդարացման դատավճիռ՝ լրագրողին ասֆալտին փռողին. ՀՔԱՎ գրասենյակի աջակցությամբ Ն. Ավետիսյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել
ԱՆ-ն 6,3 մլն դոլարով COVID-19 600 հազար պատվաստանյութ կգնի
«Հայրենիք» կուսակցության հայտարարությունը․ Գ․ Ծառուկյանը քաղաքական բանտարկյալ է և պետք է անհապաղ ազատ արձակվի
Ժողովրդի մեջքի հետևում Ադրբեջանի հետ Արցախի շուրջ իրականացված ստվերային գործարքները տեղ չեն թողնում կասկածելու, որ 2018 թվականի իշխանազավթումը պայմանավորված էր Արցախի հարցով․ Արմեն Աշոտյան
Մահվան ելքով վրաերթ Ներքին Շենգավիթում
Ոստիկանները ուշ ժամի հրավառություն կատարած անձանց են հայտնաբերել
Նոր Նորքի ոստիկանները կանխեցին գողությունը
22-ամյա երիտասարդի մոտ զենք-զինամթերք է հայտնաբերվել
Վաշինգտոնում Արսեն Խառատյանը կապի մեջ է եղել Ադրբեջանի դեսպանի հետ․ 168․am
Նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ Հայաստանի Անկախության տոնի առթիվ
Առցանց քննարկում՝ Երևանի կենդանաբանական այգու և ՀԱԱՀ անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի միջև
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 3000 կրակոց
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի հայտարարությունը Գագիկ Ծառուկյանի կալանավորման վերաբերյալ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Երևանի Մելիք Ադամյան փողոցում
Բախում Արարատ քաղաքի երկաթուղային գծանցումում
Եղանակն առաջիկա 5 օրերին
Ծառուկյանի կալանքի որոշումը էապես խլացրեց պետական շահի դեմ և ժողովրդի թիկունքում թշնամու հետ գաղտնի պայմանավորվելու մասին ինքնախոստովանական ցուցմունքի աղմուկը
Ձերբակալվել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետը և նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի երեք օպերլիազորներ
Այս պահի դրությամբ Փաշինյանը ձևավորել է իր սրտի դատավորների թիմը․ Էլինար Վարդանյան
Պետք է մեր վճռական ձայնը բարձրացնենք և թույլ չտանք գործող իշխանությանը նորից պառակտել մեր հերոսական և մարտնչող ազգը․ Ավետիք Չալաբյան
Տարածաշրջանային լարված իրադրության պայմաններում տեղեկատվական գործիքների ճիշտ և օպերատիվ կիրառումն առանձնահատուկ նշանակություն ունի․ Տիգրան Աբրահամյան
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 8․4 հա տարածքում բռնկված հրդեհները
Քարաթափում՝ Ալավերդիում
Ազատության պողոտայում BMW է այրվել
Ավելին
Ավելին