f

Անկախ

Ավելի քան 25-ամյա զինվորական ծառայությունից հետո՝ իմ զեկուցագրի համաձայն, թողնում եմ Արցախի ԶՈՒ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնը. Սենոր Հասրաթյան


Այսօր՝ օգոստոսի 7-ին, , ավելի քան 25-ամյա զինվորական ծառայությունից հետո՝ իմ զեկուցագրի համաձայն, թողնում եմ Արցախի զինված ուժերի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնը և զորացրվում ՊԲ շարքերից:

Թողնում եմ հպարտությամբ, քանի որ ծառայել եմ մի բանակում, որն իր ստեղծման և կայացման ճանապարհն անցել է մարտական ակտիվ գործողություններում տարած փառավոր հաղթանակներին զուգահեռ և այսօր էլ շարունակում է պատվով կատարել Հայրենիքի պաշտպանության սուրբ առաքելությունը:

Հակված եմ կարծելու, որ այն ամենը, ինչ կյանքի է կոչվել իմ պաշտոնավարման ժամանակահատվածում և ռազմատեղեկատվական ոլորտում զբաղված տասնյակ ծառայակիցներիս ազնիվ ու բոլորանվեր աշխատանքի արդյունքում, իր համեստ նպաստն ունի մեր երկրի պաշտպանական համակարգի լիարժեք կենսագործունեության ապահովման գործում: Միաժամանակ իմ շնորհակալությունն ու երախտագիտությունն եմ հայտնում բոլոր նրանց, ում հետ այս տարիների ընթացքում պատիվ եմ ունեցել հարաբերվել մեր մասնագիտական ճակատում:

Առանձնահատուկ ուզում եմ շեշտել և մեծարանքի խոսքեր հասցեագրել Արցախի զինված ուժերի ղեկավարությունը ստանձնած բոլոր հրամանատարներին, մարտական փայլուն ճանապարհ անցած` գործող և պաշտոնաթող գեներալներին, քանզի նրանցից յուրաքանչյուրին ճանաչել ու հարգել եմ որպես ուրույն բնավորությամբ, մոտեցումներով և թողած մնայուն ժառանգությամբ ռազմական գործիչների:

Իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնում բանակի վարչությանն ու ողջ անձնակազմին՝ գիտակցված ու իմաստալից համատեղ ճանապարհ անցնելու համար և ցանկանում ամենալավն ու բարին:

Համոզված եմ, որ ինչպես եղել ենք ուժեղ, կանք ուժեղ, այդպես էլ լինելու ենք ուժեղ և ՀԱՂԹՈՂ;

Պատիվ ունեմ:

Սենոր Հասրաթյան ՖԲ Գրառում Արցախի ՊԲ հրաժարական

Այլ հոդվածներ հեղինակից

Խոշոր հրդեհ Պտղունք գյուղում. այրվում է երկհարկանի շենք. դեպքի վայրում է նախարարը
Հայտնի է, թե ով կփոխարինի Արմեն Փամբուխչյանին խորհրդարանում
Երբ մնացել է 1 թեկնածու, ես դադարեցրել եմ նիստին իմ մասնակցությունը. Հրայր Թովմասյան
ՍԴ նախագահի միակ թեկնածուն Խունդկարյանն է. Աշոտ Խաչատրյանն ինքնաբացարկ է հայտնել
Գեորգի Ավետիսյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից
Վարչապետի որոշմամբ՝ Գրիշա Թամրազյանն ազատվել է ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից
Սմբատ Գոգյանն ազատվել է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից
Պաշտոնեական կեղծիք և վատնման եղանակով հափշտակություն հանցավոր արարքները կատարած դպրոցի տնօրենն ազատվել է աշխատանքից 
ԱԱՏՄ-ն շարունակում է վերահսկողական աշխատանքները. խախտումների դեպքում կկիրառվի տուգանք
Հայկական և ռուսական ուժերը համահունչ են գործել. «Կովկաս-2020» զորավարժություն
Խախտում է հայտնաբերվել միայն մեկ հանրային սննդի օբյեկտում. ՍԱՏՄ-ն վերսկսել է ստուգայցերը
Ես ուրախ եմ, որ ԵՊՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությունը տեղ է հասել. Դավիթ Ափոյանը՝ ուսման վարձերի մասին
Արցախի նախագահն այցելել է Ստեփանակերտի արևելյան հատվածում տեղակայված գերեզմանատան տարածք
Ապամոնտաժել էր երկաթգծի փայտե հենակները. ոստիկանության բացահայտումը
Հայաստանի և Իտալիայի նախագահների բարձր հովանու ներքո նախագահական նստավայրում կգործի իտալական արվեստի բացառիկ նմուշների ցուցադրություն
Մարդկանց մի մասի հաշվին լավություն է արվում մյուս մասին. Թունյանը՝ վարկային արձակուրդների մասին
Պատգամավորի կարծիքով՝ փոքր ու միջին բիզնեսի համար պետք է վարկերի վերակառուցումներ արվեն
Հարժիս բնակավայրի 23-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ համագյուղացուն դանակահարելու համար
Գնդեվազ համայնքի երեք բնակիչների մեղադրանք է առաջադրվել՝ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար
Հրդեհ Աբովյան քաղաքում․ տեղում իրականացվում է հերթապահություն
Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է․ իրականացվում է հերթապահություն
Եթե «Վարկերի համաներման մասին» օրենքն ընդունվի, Հայաստանի տնտեսությունը կհայտնվի փլուզման եզրին. Վիկտոր Ենգիբարյան
Հայաստանում բարեխիղճ վարկառուները մի քանի անգամ ավելի շատ են, քան անբարեխիղճները. ԿԲ
Մարդիկ փող են տվել, որ սովորեն. Փողն առել եք, դասերն ինչու՞ չեք անում. Արթուր խաչատրյան
Վահե Գրիգորյանն է ԶԼՄ-ների կողմից տեսաձայնագրելու հարցը բարձրացրել եւ ինքն էլ հետ է վերցրել իր առաջարկը. Պետրոսյան
Ավելին
Ավելին