Հռոմի «Ռոման», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, ավարտեց ելույթները Եվրոպայի լիգայում:
Գերմանական Դույսբուրգ քաղաքում կայացած 1/8 եզրափակիչ խաղում հռոմեական ակումբը 0:2 հաշվով պարտվեց իսպանական «Սևիլյային»: Հենրիխ Մխիթարյանն առանց փոխարինման մասնակցեց ողջ խաղին:
Այդպիսով, «Ռոման» դուրս մնաց մնաց մրցաշարից և զրկվեց չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու վերջին հնարավորությունից (Եվրոպայի լիգայի հաղթողը գալիք մրցաշրջանում հանդես է գալու չեմպիոնների լիգայում):