f

Անկախ

Երկու անձի մեղադրանքներ են առաջադրվել քրեական ենթամշակույթի տարբեր հանցակազմերով. Դատախազություն


Ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր, Շիրակի մարզի դատախազի տեղակալի որոշմամբ 27.08.2020թ. ՀՀ քրեական օրենսգրքի 223.3-րդ հոդվածի 1-ին մասի և 223.4-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել էր ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը։

Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական, դատավարական այլ և օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ արտապան Ս.Ս.-ն, սնանկության գործով կառավարչից տեղեկանալով սեփականության իրավունքով իրեն պատկանող և բանկում գրավադրված ավտոմեքենան աճուրդով այլ անձի վաճառված լինելու հանգամանքի վերաբերյալ, բջջային հեռախոսահամարով կապ է հաստատել վերջինիս հետ և առաջարկել ավտոմեքենայի դիմաց ավելի բարձր գին վճարելու պայմանով այն հետ գնել՝ միաժամանակ փորձելով նրա հետ հանդիպել:

Սակայն գնորդի կողմից մերժում ստանալով՝ այդ անձը նշյալ վեճը լուծելու խնդրանքով դիմել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման գողական աշխարհի ներկայացուցիչ, Գյումրի քաղաքում «քրեական հեղինակություն» հանդիսացող Տ.Ն.-ի օգնությանը՝ ավտոմեքենան գնորդին չհանձնելու, ավելի բարձր գին վճարելու պայմանով այն հետ գնելու և իր տիրապետության տակ թողնելու կապակցությամբ համապատասխան գործողություններ կատարելու համար:

Մասնակցելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը և ներգրավվելով դրանում՝ «քրեական հեղինակություն» հանդիսացող անձն իր հերթին բջջային հեռախոսահամարով զանգահարել է աճուրդում հաղթող ճանաչված գնորդին և փորձել հանդիպել վերջինիս հետ՝ նրա կողմից գնված ավտոմեքենայի հետ կապված պարզաբանումներ կատարելու, այդ մեքենան նախկին սեփականատիրոջը վերադարձնելու համար, ինչը, սակայն, մերժվել է գնորդի կողմից։

Հիմնվելով ձեռք բերված ապացույցների բավարար համակցության վրա՝ նշված քրեական գործով 06.08.2020թ. վարույթն իրականացնող մարմնի կողմից Ս.Ս.-ին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 223.4-րդ հոդվածով նախատեսված՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու հանցավոր արարքը կատարելու համար:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Տ.Ն.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 223.3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինելու հանցավոր արարքները կատարելու համար:

Վերջինիս նկատմամբ վարույթն իրականացնող մարմնի կողմից որպես խափանման միջոց է կիրառվել գրավ՝ 2մլն դրամի չափով, միաժամանակ, ապահովելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի պահանջները՝ մինչև գրավի մուծման մասին ապացույցներ ստանալը մեղադրյալի նկատմամբ կիրառվել է նաև ստորագրություն չհեռանալու մասին:

Դատախազական պատշաճ և հետևողական հսկողության ներքո քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Հայաստան Գլխավոր դատախազություն

Այլ հոդվածներ հեղինակից

Առաջին անգամ Կոմիտասի ծննդավայր Քյոթահիայի (Կուտինա) պաշտոնական տարեգրքում տեղեկություն ներառվեց Կոմիտասի մասին
Արդարացման դատավճիռ՝ լրագրողին ասֆալտին փռողին. ՀՔԱՎ գրասենյակի աջակցությամբ Ն. Ավետիսյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել
ԱՆ-ն 6,3 մլն դոլարով COVID-19 600 հազար պատվաստանյութ կգնի
«Հայրենիք» կուսակցության հայտարարությունը․ Գ․ Ծառուկյանը քաղաքական բանտարկյալ է և պետք է անհապաղ ազատ արձակվի
Ժողովրդի մեջքի հետևում Ադրբեջանի հետ Արցախի շուրջ իրականացված ստվերային գործարքները տեղ չեն թողնում կասկածելու, որ 2018 թվականի իշխանազավթումը պայմանավորված էր Արցախի հարցով․ Արմեն Աշոտյան
Մահվան ելքով վրաերթ Ներքին Շենգավիթում
Ոստիկանները ուշ ժամի հրավառություն կատարած անձանց են հայտնաբերել
Նոր Նորքի ոստիկանները կանխեցին գողությունը
22-ամյա երիտասարդի մոտ զենք-զինամթերք է հայտնաբերվել
Վաշինգտոնում Արսեն Խառատյանը կապի մեջ է եղել Ադրբեջանի դեսպանի հետ․ 168․am
Նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ Հայաստանի Անկախության տոնի առթիվ
Առցանց քննարկում՝ Երևանի կենդանաբանական այգու և ՀԱԱՀ անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի միջև
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 3000 կրակոց
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի հայտարարությունը Գագիկ Ծառուկյանի կալանավորման վերաբերյալ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Երևանի Մելիք Ադամյան փողոցում
Բախում Արարատ քաղաքի երկաթուղային գծանցումում
Եղանակն առաջիկա 5 օրերին
Ծառուկյանի կալանքի որոշումը էապես խլացրեց պետական շահի դեմ և ժողովրդի թիկունքում թշնամու հետ գաղտնի պայմանավորվելու մասին ինքնախոստովանական ցուցմունքի աղմուկը
Ձերբակալվել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետը և նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի երեք օպերլիազորներ
Այս պահի դրությամբ Փաշինյանը ձևավորել է իր սրտի դատավորների թիմը․ Էլինար Վարդանյան
Պետք է մեր վճռական ձայնը բարձրացնենք և թույլ չտանք գործող իշխանությանը նորից պառակտել մեր հերոսական և մարտնչող ազգը․ Ավետիք Չալաբյան
Տարածաշրջանային լարված իրադրության պայմաններում տեղեկատվական գործիքների ճիշտ և օպերատիվ կիրառումն առանձնահատուկ նշանակություն ունի․ Տիգրան Աբրահամյան
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 8․4 հա տարածքում բռնկված հրդեհները
Քարաթափում՝ Ալավերդիում
Ազատության պողոտայում BMW է այրվել
Ավելին
Ավելին