Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 1016-ի: Այդ մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Չինաստանի առողջության պետական կոմիտեին: Գրում է Gazeta.ru-ն:
Փետրվարի 10-ի կեսգիշերին առկա տվյալներով՝ Չինաստանի տարբեր նահանգներում թոքաբորբի 42.638 դեպք է հայտնաբերվել: Նրանցից 37,626 մարդ ներկայումս հիվանդ է, 7333 մարդ ծանր վիճակում է գտնվում: Հիվանդանոցներից դուրսգրվածների թիվը կազմել է 3996 մարդ, մահացել է 1016-ը:
Մեկ օր առաջ հաղորդվել էր 40,1 հազար հիվանդի և 808 մահացածի մասին:
Հիշեցնենք, որ 2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Յուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի 2019-nCoV կորոնավիրուսն է հանդիսացել: