Օգոստոսի 4-ին որոտացած աղետալի պայթյունի հետևանքով ծանր կացության մեջ է հայտնվել նաև Բեյրութի հայ համայնքը: Օգոստոսի 5-ի դրությամբ, համաձայն պաշտոնական տեղեկատվության, պայթյունի հետևանքով 11 հայ է զոհվել, մի քանի տասնյակը՝ վիրավորվել: Այս թվերը վերջնական չեն և կարող են աճել, քանի որ շատ են անհայտ կորածները:
Հայաստանի կառավարությունը, բարեգործական կազմակերպությունները, գործարար ու քաղաքական շրջանակները, այդ թվում՝ Սփյուռքից, աջակցության ձեռք են մեկնում Բեյրութի հայերին: Նշվում է նաև հայրենադարձվել ցանկացողներին Հայաստան վերադարձի հարցում աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտության մասին:
Ի՞նչ աջակցություն է անհրաժեշտ տրամադրել Բեյրութի հայ համայնքին, ինչպե՞ս կազմակերպել հայրենադրաձվել ցանկացողների վերադարձը Հայաստան, պատրա՞ստ է արդյոք Հայաստանի կառավարությունը կազմակերպել Լիբանանի հայերի ներհոսքը երկիր:
Այս հարցերին այսօր հրավիրված քննարկամնը անդրադառնում են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստան-Լիբանան բարեկամական խմբի նախագահ հրաչյա Հակոբյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկական Արշամյանը, Բեյրութում հրատարակվող «Ազդակ» պարբերականի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը: