Այսօր ապրիլյան պատերազմում զոհված հփոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի՝ Մառոզ Ալիկի ծննդյան օրն է։ Նա կդառնար 38 տարեկան։
2016 թվականի ապրիլի 2-ի լուսաբացին ժամը 6-ի սահմաններում, Ալեքսանը և ևս 4 սպա «Ուազ» մեքենայով մեկնել են դիրքեր՝ ընկերներին օգնելու: Սակայն, տեղյակ չեն եղել, որ դիրքը գրավված է թշնամու կողմից: Երբ նկատել է, որ անօդաչու սարքը նկարում է վաշտը, զինանոցն ու իր աշխատասենյակը, զորքին կարգադրել է անմիջապես դուրս գալ վաշտից։ Ալեքսանը, շտապելով ցանկացել է գրավել դիրքը: Հասնելով դիրք, մեքենան ընկել է շրջափակման մեջ: Ցավալի լուրը հասել է ապրիլի 10-ին, երբ հայկական կողմին էր հանձնվել ապրիլի 2-ից 5-ը ծավալված ռազմական գործողությունների արդյունքում անհետ կորած 18 զինծառայողների մարմինները: Նրանց մեջ էր նաև Ալեքսան Առաքելյանի մարմինը։