f

Անկախ

Ջերմուկի համայնքապետը իրականացրել և իրականացնում է ապօրինություն


Լիդիան Արմենիան հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Լիդիան Արմենիան» հայտնում է, որ իր վագոն-տնակների տեղադիրքը օրինական է, իսկ ցանկացած տեղափոխման փորձ ապօրինի առանց ընկերության համաձայնության, ինչպես և «Լիդիանի» հետ վերջին երկու տարիներին տեղի ունեցող հակաօրինական մյուս բոլոր գործընթացները:

Ի դեպ, ցանկանում ենք տեղեկացել, որ այն հողերի վարձակալության համար, որտեղ օրինական տեղադրվել են «Լիդիան» վագոն-տնակները և որոնք վերջին երկու տարիների ընթացքում գտնվել են ապօրինի շրջափակման մեջ, Վարդան Հովհաննիսյանի օրոք համայնքային բյուջե «Լիդիանը» փոխանցել մոտ 500 միլիոն ՀՀ դրամ` փաստացի զրկված լինլեով իր բնականոն գործունեությունն իրականացնելու իրավունքից
: Հետաքրքիր է, թե որքան է այդ գումարից ներդրվել համայնքում:

Ստորև ներկայացնում ենք «Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի պաշտոնական նամակը Ջերմուկի համայնքապետ Վարդան Հովհաննիսյանին:

ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ղեկավար
Վ․ Հովհաննիսյանին

 
Ի պատասխան 06 օգոստոսի, 2020թ․ N739 գրության՝ սույնով հայտնում ենք, որ ուշագրավ է այն հանգամանքը, որ համայնքի ղեկավարը ձեռնամուխ է եղել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և 10-րդ կետերով նախատեսված իր լիազորությունների իրականացմանը ընդամենը երկու տարի անց այն իրադարձությունից, երբ մի խումբ անձինք առանց որեւէ թույլտվության, խախտելով  թե՛ սեփականատիրոջ, թե՛ համայնքի օրինական շահերն ու իրավունքները, ինչպես նաեւ Ձեր կողմից վկայակոչված ակտերը, տեղադրել էին ժամանակավոր կառույցներ Ընկերության օրինական տիրապետման տակ գտնվող տարածքում։

Տրամաբանորեն հարց է ծագում՝ ինչ պատճառով երկու տարվա ընթացքում վերը նշված օրենքով քաղաքաշինության ոլորտում նախատեսված  իր լիազորությունները դիտավորությամբ չի  իրականացրել պաշտոնատար անձ հանդիսացող Ջերմուկ համայնքի ղեկավարը՝ նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածը քրեական պատասխատավություն է նախատեսում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, իսկ նույն օրենսգրքի 3152րդ հոդվածը՝ պաշտոնատար անձանց կողմից, շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու պարտականությունը դիտավորությամբ չկատարելու, դիտավրությամբ վարչական տույժ չկիրառելու համար։ Հասունանում է այն ենթադրությունը, որ պաշտոնեական լիազորությունները չկատարելը տվյալ դեպքում խարսխված է անձնական և խմբային շահերով՝ նպատակ ունենալով ապահովելու հետագա ՏԻՄ ընտրություններում հնարավոր հաղթանակը։  Թերեւս այդ հարցի սպառիչ պատասխանը կտա իրավասու նախաքննության մարմինը։

Ինչ վերաբերում է Ձեր գրության բովանդակային կողմին՝ Ընկերությունը շարունակում է մնալ այն դիրքորոշմանը, որ որևէ իրավանորմ, այդ թվում՝ Ձեր կողմից վկայակոչվածները, չի խախտել, Ընկերությունը օգտվում է ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված և երաշխավորված իր օրինական տիրապետման տակ գտնվող գույքի անարգել օգտագործման իրավունքից։

Հայաստան Լիդիան Արմենիա Ամուլսար

Այլ հոդվածներ հեղինակից

Ադրբեջանի գործողությունները խախտում են Ժնևի կոնվենցիաների և միջազգային մարդասիրական սովորութային իրավունքի նորմերը. ՄԻՊ
Մեր գործընկերների կողմից կա լիակատար փոխըմբռնում, որ պետք է նախ լարվածությունը նվազեցնել. ԱԳՆ խոսնակ
Ռազմի դաշտում հաղթանակներից ոչ պակաս կարեւոր է հաղթել նաեւ տեղեկատվական ճակատում. Հայաստանի ժուռնալիստների միության կոչը
Ադրբեջանն այս ամենը պլանավորել էր մանրակրկիտ. հնարավոր չէ մեկ ժամում հակահարձակման օպերացիա պլանավորել. ՊՆ
Լավրովն ու Մնացականյանը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում
Եղել են հարվածներ նաեւ Վարդենիսի ուղղությամբ, բայց դրանք եղել են ոչ այդքան ինտենսիվ. Արծրուն Հովհաննիսյան
Արցախը չի՛ լինելու Ադրբեջանի կազմում երբեք. ՀՀԿ-ն համերաշխության եւ միասնության կոչ է անում
Մի կողմ ենք թողել բոլոր ներքին տարաձայնությունները. Էդմոն Մարուքյանը միասնության կոչ է արել
Վրաստանի նախագահը խաղաղության կոչ է արել Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի կապակցությամբ
Այսօր բոլորս պետք է համախմբվենք հայ զինվորի կողքին. Ծառուկյանը՝ կալանավայրից
Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ի քարտուղարություն Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի կապակցությամբ
Ի՞նչ սահմանափակումներ կարող են գործել ռազմական դրության դեպքում
Լիտվայի և Լատվիայի ԱԳ նախարարները մտահոգություն են հայտնել Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի կապակցությամբ
Կոչ եմ անում աղոթել մեր երկրի անվտանգության, հաղթանակի և ապահովության համար. Պարգև Սրբազան
Հայկական կողմից 4-5 դիրքի կորուստ կա և վերականգնման հնարավորություն. Սամվել Բաբայան
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի  ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հակառակորդի գրոհող զինտեխնիկան ոչնչացվում է. ՀՀ ՊՆ-ն նոր տեսանյութ է հրապարակել
Զգալի ավերածություններ կան Արցախի առանձին փոքր բնակավայրերում, ինչպես նաեւ Ստեփանակերտում. ՊՆ
Հակառակորդը շատ տեղերում հետ է շպրտվել՝ կրելով զգալի կորուստներ. Մեր կողմից կան որոշակի կորուստներ, դրանք չնչին են. ՊՆ
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի ուղերձը
Դաշնակցության հարյուրավոր կամավորներ հավաքվել են Արամ Մանուկյանի արձանի մոտ (լուսանկար)
Սամվել Բաբայանը հայտնեց տասը զինծառայողի զոհվելու մասին
Հայկական զինուժը շարունակում է խոցել ադրբեջանական մարտական տեխնիկաները,տեսանյութ
Անկարան հայտարարել է Արցախի դեմ Բաքվի ագրեսիան սատարելու մասին
Արծրուն Հովհաննիսյանի և ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի ասուլիսը /ուղիղ/
Ավելին
Ավելին