Օգոստոսի 5-ին, ժամը 19.25-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Պ. Սևակի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել երկու քաղաքացու, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ քաղաքացիներին վրաերթի է ենթարկել 74-ամյա տղամարդն իր «ՎԱԶ-21063» ավտոմեքենայով։ Նա օգոստոսի 6-ին, ժամը 16.00-ին, բերման է ենթարկվել ոստիկանության Մուշի բաժին:
Քննությունը շարունակվում է։