Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը կղեկավարի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի շտաբը։ Լուրը հաստատում են նախարարի աշխատակազմից:
Նշենք, որ ՀՀ նախագահը ստորագրել է հրամանգիր, ըստ որի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին: Այս փոփոխություններով նախատեսվում է, որ 2018-ի ապրիլից առաջ ընտրված ՍԴ անդամների լիազորությունները դադարում են: ՍԴ 9 հոգանոց կազմից 7-ը ընտրվել են մինչեւ 2018-ի ապրիլը: