Լիբանանի նախագահ Միշել Աունը հայտարարել է, որ Բեյրութի նավահանգստում պայթյունի պատճառի երեք վարկած կա: Նախագահի խոսքերը մեջբերված են նրա կայքում: Գրում է Gazeta.ru-ն։
Աունն ընդծել է, որ առաջին վարկածի համաձայն «արտաքին միջամտության հավանականություն կա»: Համարվում է, որ ռումբը կամ հրթիռը կարող էին հանգեցնել պայթյունի:
«Ես անձամբ Ֆրանսիայի նախագահին խնդրել եմ մեզ օդային լուսանկարներ տրամադրել, եթե դրանք հասանելի են ֆրանսիացիներին, որպեսզի մենք կարողանանք պարզել ՝ օդում ինքնաթիռներ կամ հրթիռներ եղել են», - ասել է Աունը:
Մյուս երկու վարկածները անփութություն կամ դժբախտ պատահար են ենթադրում: Նախագահի խոսքերով ՝ լուսանկարները կօգնեն պարզել պայթյունի իրական պատճառը:
Օգոստոսի 4-ին Բեյրութ քաղաքի նավահանգստում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել: Ողբերգության արդյունքում վիրավորվել է ավելի քան 5 հազար մարդ, ավելի քան 300 հազար մարդ մնացել է անօթևան: Վերջին տվյալներով՝ մահացել է 154 մարդ: Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը հայտնել է, որ պայթյունը տեղի է ունեցել 2,750 տոննա ամոնիումի սելիտրայի ոչ պատշաճ պահեստավորման պատճառով: