Ռուսաստանի Դաշնությունում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 5212 նոր դեպք, մահացել է 129 մարդ, հիվանդանոցներից դուրս է գրվել 6615 քաղաքացի։
Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, այս մասին լրագրողներին հայտնել են վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից։
Նոր դեպքեր արձանագրվել են բոլոր 85 մարզում։ 1334 հոգու մոտ հիվանդությունն անցնում է առանց ախտանիշների։
Մեկ օրում ամենից շատ վարակվածներին հայտնաբերել են Մոսկվայում՝ 691 մարդ։ Սվերդլովսկի մարզում գրանցվել է 178 դեպք, Մերձմոսկվայում՝ 161, Սանկտ Պետերբուրգում՝ 155, Ստավրոպոլի երկրամասում՝ 137, Ռոստովի մարզում՝ 129:
Համաճարակի սկզբից ի վեր հիվանդացածների ընդհանուր թիվը հասել է 882 347-ի։ Ամբողջ ընթացքում մահացել է 14 854 մարդ, բուժվել է 690 207 մարդ։