Լիբանանի առողջապահության նախարարությունը Agence France-Presse-ին հայտնել է, որ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ավելի քան 60 մարդ անհետ կորած է համարվում:
«Մահվան դեպքերի թիվը հասել է 154-ի, որոնցից 25-ի ինքնությունը դեռ չի պարզվել: Բացի այդ, ավելի քան 60 մարդ դեռ անհետ կորած է համարվում»,- ասել է Լիբանանի առողջապահության նախարարության ներկայացուցիչը: