f

Անկախ

Գյումրու ռեստորանում 40-ից ավելի մարդու թունավորման գործը դատարանում է


Մեկ տարի առաջ՝ օգոստոսի 30-ին, հարսանեկան խնջույքի ժամանակ Գյումրու «Դվին» ռեստորանում մոտ չորս տասնյակ մարդ սննդային թունավորման ախտանշաններով տեղափոխվել էր հիվանդանոց:
Դեպքից հետո հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, 3 անձի մեղադրանք է առաջադրվել: Դատախազությունից հետեղկացնում են՝քրեական գործը ուղարկվել էր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու նպատակով:
Մասնագիտական ստուգման արդյունքում արձանագրվել էին մի շարք խախտումներ, որոնց պատճառների և պայմանների վերացման նպատակով Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը միջնոդրագիր էր հասցեագրել ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության  տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին:
«Դրանով առաջարկվել էր նմանատիպ դեպքերը կանխարգելելու, ինչպես նաև մեղավոր անձանց արարքներին լիարժեք և որոշակիության սկզբունքին համարժեք քրեաիրավական գնահատական տալու համար գործուն միջոցներ ձեռնարկել ոլորտին առնչվող իրավական կարգավորումներում անհրաժեշտ փոփոխությունները նախաձեռնելու և իրականացնելու ուղղությամբ, համապատասխան հիմքերի դեպքում քննարկել հնարավոր թերացումներ թույլ տրված աշխատակիցների նկատմամբ կարգապահական ներգործության միջոցներ կիրառելու նպատակահարմարության հարցը»։
Դատախազությունը ստացել է այս գրության պատասխանը, որում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից տեղեկացրել են, որ միջնորդագրով բարձրացված հարցերը դարձվել են քննարկման առարկա: Մասնավորապես, նշվել է, որ Տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի պաշտոնատար անձանց մեծ մասի՝ ներառյալ պետի գործունեությունը այլ քրեական գործի շրջանակներում ժամանակավոր կասեցված են:
Այս գործով դատական նիստ է նշանակված օգոստոսի 18-ին՝ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ: Ըստ քրեական գործի Մարգարիտ Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Հովիկ-Սարգիս» ՍՊ ընկերության տնօրեն Սարգիս Սարգսյանի հետ 2018 թվականի օգոստոսի 07-ին կնքված պայմանագրի աշխատելով Գյումրի քաղաքի Շիրակացի 16/1 հասցեում գործող «Դվին» ռեստորանային համալիրում որպես խոհարար, 2019 թվականի օգոստոսի 30-ին «Դվին» ռեստորանային համալիրում տեղի ունեցած հարսանեկան միջոցառման և դրան նախորդած նախապատրաստական գործառույթների ընթացքում չի պահպանել հիգենիայի կանոնները և չի հետևել պատրաստվող սննդամթերքի որակին, որի մենեջեր՝ Հայկարամ Դանիելյանի և խոհարար՝ Կարեն Հովհաննիսյանի կողմից իրենց գործառույնթերի ոչ պատշաճ կատարման կամ չկատարման արդյունքում 2019 թվականի օգոստոսի 30-ին «Դվին» ռեստորանային համալիրում տեղի ունեցած հարսանեկան միջոցառման ժամանակ մատուցվել է սպառողների՝ հարսանյաց հանդեսին մասնակցող անձանց կյանքի և առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ՝ ոսկեգույն ստաֆիլակոկ  տեսակի հիվանդության հարուցիչ պարունակած «Մայրաքաղաքային», «Ցեզար», «Լեզվով» և «Հավի կրծքամսով» աղցաններ, որի հետևանքով էլ այդ սնունդով սնված միջոցառման մասնակիցներից 47 մարդու առողջությանը անզգուշությամբ պատճառվել է թեթև վնաս:

 

«Դվին» ռեստորանային համալիր Գյումրի թունավորում Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Մանկատան երեխաները պարբերաբար բռնության են ենթարկվել․ ոստիկանության բացահայտումը
Համալսարանական նյարդավիրաբույժները կատարել են COVID-19-ով հիվանդի առաջային կապակցող զարկերակի պատռված պարկաձև անևրիզմայի բուժում
Փաշինյանի մոտ քննարկվել է 2021թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը
Ապաշնորհ կառավարման համար բարձրաստիճանների պարգևատրման ևս մեկ փաստ. ՀՅԴ-ական տնտեսագետ
Հնչող քննադատությունների վերաբերյալ իշխանությունների հակափաստարկներն այնքան թույլ, սին ու դատարկ են
Հայաստանում համակարգը դեռևս պատրաստ չէ «մեկ պատուհանի» սկզբունքով սոցիալական ծառայություններ մատուցելուն․ ԲՀԿ
Արցախյան բանակցային գործընթացը վերծվել է վտանգավոր խառնաշփոթի ու փակուղու եզրին է. Արտակ Զաքարյան
Առա՛ջ, դեպի 2050թ. ալամ աշխարհի կողմից հարգված, ընդունված Հայաստան․Լիլիթ Պողոսյան
Այս պահին ունենք Ջերմուկ համայնքի կալանավորված 3 բնակիչներ, որոնք տեղափոխվել են Երևան. Շիրակ Բունիաթյան
Երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի արևելքում
ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է անցկացրել
Կտրամադրվեն հատկացումներ՝ ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող կազմակերպություններին՝ նորոգումների և անհրաժեշտ տեխնիկաների ձեռքբերման համար
Առերևույթ պաշտոնեական չարաշահումներ Արտաշատի գեղարվեստի դպրոցի շինությունների և տարածքի օտարման գործընթացներում. հարուցվել է քրեական գործ
Կորոնավիրուսի անմեղ զոհերի հիշատակին նվիրված արարողություն
Հոր և որդու դանակահարության համար մեղադրանք է առաջադրվել Սևան քաղաքի 21-ամյա բնակչին
Սեպտեմբերի 18-ից 22-ը բացահայտվել է հանցագործության 155 դեպք
Ռոմանոս Պետրոսյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիասինի գլխավորած պատվիրակությանը
Հնդկաստանին և Հայաստանին միավորում են ջերմ և բարեկամական կապերը. Անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Հնդկաստանի նախագահը
«ՎԱԶ 2107»-ի վարորդը Էջմիածին-Աշտարակ ճանապարհին վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս տեղում մահացել է
Մեր իշխանությունները խզել են կապը իրականության հետ, խզել են կապը իրենց ժողովրդի հետ. տնտեսագետ
Արագածոտնի մարզպետը հիվանդանոցային բուժում է ստանում. կորոնավիրուսի թեստի արդյունքը դրական է
Երևանի 33-րդ (Ֆիրդուս) թաղամասի քաղաքային միջավայրը վերակենդանացնելու այլընտրանքային առաջարկների մրցույթի Առաջին մրցանակը շնորհվեց ճարտարապետ Նգույեն Քույ Ֆուի ներկայացրած աշխատանքին
Հայաստանի շուրջ իրականացվող ոչ բարեկամական մանևրների մասին
Սեպտեմբերի 22-26-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
ԿԽՄԿ ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում ձերբակալված Հայաստանի քաղաքացիներին
Ավելին
Ավելին