Լիբանանի խորհրդարանի հայ պատգամավոր Փոլա Յակուբյանը, ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, հայտարարել է մանդատից հրաժարվելու մասին:
Լիբանանյան «Քաթայիբ» կուսակցության առաջնորդ Սամի Ժմայելը հայտարարել է հինգ պատգամավորների մասին, որոնք պատրաստվում են հրաժարական տալ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած աղետալի պայթյունից հետո:
Լիբանանի խորհրդարանի պատգամավոր էին ընտրվել Դաշնակցությունից Հակոբ Բագրատունին, Հակոբ Թերզյանը և Ալեքսանդր Մաթոսյանը, ինչպես նաև Ժան Թալուզյանը, որ առաջադրվել է «Լիբանանյան ուժեր» կուսակցությունից, և Փոլա Յակուբյանը, որ առաջադրվել է քաղաքացիական շարժման շրջանակներից: