Հարավային Կորեայում տեղացած հորդառատ անձրևները և դրանց հաջորդած սողանքները և ջրհեղեղները 26 մարդու կյանք են խլել։ Այդ մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով աղետների կառավարման և անվտանգության ապահովման կենտրոնական շտաբին: Գրում է Gazeta.ru-ն։
Եվս 8 մարդ վիրավորվել է, 10-ը՝ անհետ կորած են:
Երկրի կենտրոնական և հյուսիսային շրջաններում տեղատարափ անձրևներ են տեղում: Տարբեր շրջաններում 80-100 մմ տեղումներ են տեղացել, գետերում ջրի մակարդակը բարձրացել է, իսկ լեռներում սողանքներ են առաջացել: 12 քաղաքներում և մարզերում 12.860 մարդ անօթևան են մնացել։