f

Անկախ

ես բոլորի սպիտակեղենից տեղյակ եմ ու եթե մեմուարներ գրեմ, ապա շատերը խայտառակ կլինեն


Հայաստանի իրավապաշտպաններն ու ընդհանրապես մարդու իրավունքներով մտահոգ հանրային գործիչները, կարծես թե, չնկատելու են տալիս, որ Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջադեպի գործով կիրառվում է ընտրովի արդարադատություն, այսինքն՝ նույնիսկ չեն էլ թաքցնում, որ ամեն ինչ արվում է Սիմոնյանին իրավական պատասխանատվությունից փրկելու համար։

Սա ակնհայտ լկտիություն է, որը պետք է համապատասխան գնահատական ստանա, անկախ այն հանգամանքից թե ովքեր են միջադեպի գլխավոր դերակատարները։

Բազմաթիվ մարդկանց գիտեմ, որոնք Կասկադի սրճարաններում նստած, սուրճը ֆրթցնելով, իրենք իրենց համոզում են, որ իրենք վոլտերական են։ Բայց արի ու տես, որ դրանք ոչ միայն Վոլտերի հետ կապ չունեն, այլ նաև շարքային վախկոտներ են՝ փողոցային պառլամենտից վախեցող երեսպաշտներ։

Իրեն վոլտերական համարող ցանկացած մեկը, նույնիսկ Դանիելյանից ֆիզիկական տհաճություն զգալու պարագայում, կարձանագրեր, որ վերջինիս նկատմամբ կիրառվում է ընտրովի արդարադատություն։

Օրինակ ես պարզ ասում եմ. Արթուր Դանիելյանի գաղափարներն ինձ համար ընդհանրապես ընդունելի չեն, չկա այնպիսի մի հարց, որտեղ մեր աշխարհայացքները հատվեն, բայց այս ամենի հետ զուգընթաց չեմ կարող չարձանագրել, որ կատարվածը անարդարություն է։

Մենք Սերժ Սարգսյանի անարդար ռեժիմը չենք տապալել, որ նորից շարժվենք անարդարության ճանապարհով։

Կառավարող թիմում Արթուրը բազմաթիվ ընկերներ ունի՝ պատգամավորներ և տարատեսակ չինովնիկներ։ Նրանցից մի քանիսը մինչև հեղափոխությունը եղել են Արթուրի գաղափարակիցները և նույնիսկ ՔՊ֊ն թողնելու և Դանիելյանի հետ համատեղ քաղաքական օրակարգով հանդես գալու պլաններ էին գծում։ Օրինակ՝ իրենք ի՞նչ են մտածում այս հարցի վերաբերյալ։

Հա, ես բոլորի սպիտակեղենից տեղյակ եմ ու եթե մեմուարներ գրեմ, ապա շատերը խայտառակ կլինեն։

Կարպիս Փաշոյան ՖԲ Գրառում Մարդու իրավունքներ Արթուր Դանիելյան Ալեն Սիմոնյան

Եվ սա՞ էր հայերի ուզածը. Военкор Котенок
«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում
«Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Իսրայելը հարվածել է Իրանին
«Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Ավելին
Ավելին