f

Անկախ

Անցնող շաբաթը Հայաստանում


Նախորդ շաբաթվա վերջում՝ օգոստոսի 2-ին, Covid-19 վիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել էր 39050-ի, ապաքինվածներինը՝ 29750-ի, մահվան դեպքերինը՝ 754-ի: Անցնող շաբաթվա վերջում՝ օգոստոսի 9-ին, վարակվածների թիվը հասավ 40410-ի, որոնցից 32520-ն առողջացել են, մահացել է  791 մարդ, ընդհանուր կատարվել է  176014 թեստավորում:

Կորոնավիրուսով վարակման շարժընթացը շաբաթվա ընթացքում այսպիսին էր. երկուշաբթի՝ օգոստոսի 3-ին, հայտնաբերվել էր  52 նոր դեպք,  օգոստոսի 4-ին՝ 196, օգոստոսի 5-ին՝ 288, օգոստոսի 6-ին՝ 233,  օգոստոսի 7-ին՝ 166, օգոստոսի 8-ին՝ 200, օգոստոսի 9-ին՝ 225: 

Այսպիսով, մի շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով հիվանդների թիվն աճել է 1360-ով՝ 373-ով պակաս, քան նախորդ շաբաթ: Վարակվողների թիվը շարունակում է պակասել, սակայն վարակակիրների ընդհանուր թիվը հատել է արդեն 40 հազարի սահմանագիծը: Մահերի թիվը նույնպես նվազում է, անցած շաբաթ եղան օրեր, երբ գրանցվեց մահացողների ամենացածր ցուցանիշը՝  2 մարդ: Եթե հաշվի ենք առնում կորոնավիրուսով վարակվածների այն 228 մահվան դեպքերը, որոնց մահվան պատճառը համարվում է այլ հիվանդությունը, ապա փաստացի համավարակի ողջ ընթացքում մահացել է կորոնավիրուսով վարակված 1019 մարդ:

COVID-19-ով վարակվածների ցուցանիշով Հայաստանն աշխարհում 11-րդն է:

Կորոնավիրուսի դեմ պայքարի առումով անցած շաբաթ մի ցնցող դեպք արձանագրվեց, ցնցող իր անտրամաբանական և անբնական բնույթով: Պաշտոնանկ արվեցին ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրենները: Երկու կենտրոնների միացումից հետո տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին նշանակելու է նախարարը, իսկ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցին առաջարկվել է փոխտնօրենի պաշտոնը, որից նա հրաժարվել է։ Նախարարությունը և նախարարը, բարձր գնահատելով Մհեր Դավիդյանցի ներդրումը համավարակի դեմ պայքարի աշխատանքներում, գերադասեցին ազատվել նրանից, քանի որ նախարարը կորոնավիրուսի դեմ պայքարի փորձությունից հետո անգամ չի հրաժարվել իր նախկին մտադրությունից, այն է՝ վերացնել ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնը՝ ձուլելով այն ինֆեկցիոն հիվանդանոցին և տնօրեն նշանակել իր մտերիմ մարդուն, որը որևէ ավանդ չի ունեցել այդ պայքարում:

Հավելենք, որ արտակարգ դրությունը հանրապետությունում երակաձգվեց ևս մեկ ամսով, թեպետ արդեն քանի ամիս է՝ երկրի բնակչությունը փորձում է հասկանալ, թե ինչն է արտակարգ: Բոլոր հաստատություններն ու հանրային տրանսպորտը գործում են, ճանապարհները բաց են, արգելված են միայն հանրահավաքները և առանց դիմակի փողոց դուրս գալը:    

Աղետը

Օգոստոսի 4-ի հրեշավոր աղետը՝  հզոր պայթյունը Բեյրութի նավահանգստում, ցնցեց աշխարհը և հատկապես համայն հայությանը: Լիբանանի բարեկամ ժողովրդի հետ սոսկալի հարված ստացավ մեր ամենահոծ և ամուր համայնքներից մեկը, որ առանց այդ էլ ժամանակին մեծ հարված էր կրել քաղաքացիական պատերազմի ժամանակ: Բեյրութը ոչ պաշտոնապես կրում է Սփյուռքի արևելյան մայրաքաղաք անունը, այնտեղ հարյուրհազարավոր հայեր են ապրում, գործում են Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսարանը, Հայկազյան համալսարանը, խմբագրություններ ու կրթարաններ, համայնքային այլ կառույցներ։ Բոլորը մեծ վնասներ են կրել։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 13 հայ, հարյուրավոր մեր հայրենակիցներ ծանր վնասվածքներ են ստացել, սակայն այս թվերը կարող են մեծանալ, քանի որ դեռևս  մոտ վեց ռասնյակ անհետ կորածներ կան:

Հայաստանում անմիջապես հանրային տարբեր շրջանակներից կոչեր եղան՝ կազմակերպել բեյրութահայերի ժամանակավոր բնակեցումը Հայաստանում, շատերը պատրաստակամություն էին հայտնում ընդունել նրանց իրենց հարկի տակ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը զանգահարեց Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ին, զորակցություն հայտնեց վեհափառին, հայ համայնքին, Լիբանանի եղբայրական պետությանը և ժողովրդին: Ավելի ուշ Փաշինյանը զանգահարել է նաև իր պաշտոնակից Միշել Աունին և օգնություն առաջարկել։ Պայթյունի առիթով զորակցություն են հայտնել նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, նախագահ Արմեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Ծառուկյանը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և այլք:

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հնարավորինս արագ՝ հատուկ չվերթով Բեյրութ կուղարկվի  դեղորայք, բուժսարքավորումներ, սնունդ և այլ պարագաներ:

Ամուլսարի հիմնախնդիրը

Շաբաթը կարելի է համարել բնապահպանական, քանի որ թեպետ հանրապետությունը եռում է մի շարք խնդիրների հարուցած տագնապներից ու կրքերից, բոլորի հայացքը վերստին սևեռվեց Ամուլսարի խնդրին:

Նախ՝ երկուշաբթի, աղմուկ բարձրացավ Մաշտոցի պուրակում ծառահատումների առիթով:  «Հայկո ջան, սիրուն չի» արտահայտությամբ սոցցանցերը հեղեղած ակտիվիստներն ակնարկում էին Սերժ Սարգսյանի հայտնի խոսքը Տարոն Մարգարյանին, ինչից հետո պուրակի կառուցապատումը դադարեցվել էր:  Հիշեցնում էին, որ այն ժամանակ պայքարում էին նաև այսօր իշխանության մեջ հայտնված մարդիկ, այդ թվում Հայկ Մարությանը:

Պատասխանելով Մաշտոցի պուրակի թեղիները հատելու հարցին՝ Մարությանն ասաց, որ այդ ծառերը մահանում էին արդեն 18 տարի և մասնագետներն են որոշել, որ դրանց փոխարեն պետք է ավելի լավ ծառեր տնկել:  

Բնապահպանների ուշադրությունը, սակայն, այս օրերին սևեռվեց Ամուլսարին, որի շուրջ մթնոլորտը օր օրի, ժամ առ ժամ թեժացավ։ «Լիդիան Արմենիա» ընկերության պահնորդները ծածուկ հանել էին Ամուլսարի պահապանների տնակը՝ տեղադրելով իրենցը։ Բնապահպաններն էլ, միմյանց ահազանգելով, մեքենաներով շարժվել էին Ամուլսար։

«Լիդիան Արմենիան» հայտարարություն տարածեց, թե պարզապես իր տարաքծից հեռացրել է 2 տարի առաջ ապօրինի տեղադրված տնակները: Ըստ Լիդիանի՝ Ամուլսարում ապօրինիությամբ զբաղվողները բռնության կոչեր են հնչեցնում և հրահրում սադրանքներ, նրանց են միացել նաև Երևանից եկող կասկածելի, այդ թվում` ծայրահեղական խմբեր:

Սկվեցին բնապահպաների և ոստիկանության բախումները: Բերման  ենթարկվեց 14 մարդ, որոնցից 4-ը՝ պահնորդ։ Հանրային մեծ ալիք բարձրացավ, երբ աղմուկով ու քաշքշուկով բերման ենթարկվեցին Ապրիլյան պատերազմում թշնամու 3 տանկ խոցած, Մարտական խաչ երկրորդ կարգի շքանշանի ասպետ Ռաֆայել Հովհաննիսյանը և «Կանաչ ապագա» շարժման ղեկավար Վահագն Վարագյանը:

Ավելի ուշ ազատ արձակված Վահագն Վարագյանը հայտարարեց, թե այսօրվա կառավարությունն իշխանության է հասել նաև Ամուլսարի խնդրի մասին կոչերով, սակայն այսօր ջերմուկիցներին թողել է միայնակ, որոշում չի կայացնում կամ կայացրածի մասին չի իրազեկում քաղաքացիներին։

Աղմկոտ պաշտոնանկություններ և քրեական գործեր

Աղմկոտ պաշտոնանկությունները «նոր» հորջորջված Հայաստանում սովորական են դարձել, սակայն անցնող շաբաթը ռեկորդային էր այդ առումով: Իրենց աթոռները լքեցին Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը,  ինչպես արդեն նշվեց, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցը, փոխոստիկանապետներ Հայկ Մհրյանը և Տիգրան Եսայանը: Ակնհայտ է, որ առանցքային պրոֆեսիոնալ պաշտոնյաները, լինի իրենց կամքով թե հարկադրաբար, լքում են ասպարեզը, մինչդեռ հանրությունը անհամբեր սպասում է հատկապես առողջապահության և կրթության նախարարների պաշտոնանկությանը, որոնք տապալել են իրենց ոլորտի գործունեությունը: Սակայն առկա իրողությունները և վարչապետի հայտարարությունները ցույց են տալիս, որ նրանք անսասան են և կմնան իրենց աթոռներին, մինչև որ հիմնովին կավերեն իրենց վստահված ոլորտները:

Համենայն դեպս, կառավարության նիստում հանրակրթության աղմկահարույց չափորոշիչների առնչությամբ, որոնք բոլոր գիտական շրջանակները աղետալի են համարել մեր երկրի ապագայի համար,  Փաշինյանը հայտարարեց, որ նախագիծն արտահայտում է կառավարության ռազմավարական պատկերացումները և որևէ բան չի շեղելու իրենց ճանապարհից։

Պակաս տագնապալի չէ ազգային անվտանգության ծառայության խնդիրը: Առկա իրավիճակը ցույց է տալիս, որ այն լիովին հրաժարվել է ազգային անվտանգության խնդիրներից և վերածվել է սոսկ պատժիչ մեքենայի: Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը գրեթե ամեն օր ահազանգում է, որ ահռելի տեղեկատվություն է հայտնվում ադրբեջանցիների ձեռքին, և հարց է տալիս, թե վերջապես երբ է Հայաստանն ունենալու կիբեռանվտանգության միասնական կենտրոն, ե՞րբ ենք լսելու, որ ինչ-որ մեկը անփութության համար պատասխանատու է ճանաչվել։  Մինչդեռ անցած շաբաթ հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ի վարչության պետերից մեկն իր առանձնասենյակում պատահաբար «ժուչոկ»՝ լսող սարք է հայտնաբերել: Հարց է ծագում՝ ումի՞ց է պաշտպանում մեր երկիրն այս գրատեսչությունը, արտաքի՞ն, թե՞ ներքին «թշնամուց»:

Շաբաթը զերծ չէր նաև նոր աղմկոտ քրեական գործերից: Նախ տարօրինակ զարգացումներ ն սկսվեցին M Group ընկերության շուրջը։ Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները, մի մասը դիմակավոր, դեպքի վայրի զննություն իրականացրին մի շարք խախտումներով։ Փաստաբանները պահանջել են  մասնակցել այդ գործողություններին, սակայն իրենց թույլ չեն տվել: Փաստաբան Ամրամ Մակինյանի խոսքով՝ իրենք չեն ընդդիմացել բանը ձեռնամարտի չհասցնելու համար։ Նա ասել է, թե նույնիսկ հայտնի չէ, թե ինչ քրեական գործի շրջանակում են տեղի ունենում տվյալ գործողությունները։

Տեղի ունեցավ Երևանի նախկին քաղաքապետ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանի  ձերբակալությունը։ Ըստ մամուլի՝ նախքան ձերբակալությունը նրանից պահանջել են, որ ցուցմունք տա երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ՝ խոստանալով դադարեցնել նրա դեմ քրեական հետապնդումը, սակայն Նազարյանը հրաժարվել է պնդելով, որ իրեն առաջարկող ցուցմունքը իրականությանը չի համապատասխանում: Ավելի ուշ ՀՔԾ-ն պարզաբանել է, որ հանձնաժողովի նախագահի պաշտոնում նա արտոնություն է սահմանել Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ փոխկապակցված անձանց պատկանող ՀԷԿ-ի համար: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, սակայն, շաբաթ օրը մերժեց Ռոբերտ Նազարյանին կալանավորելու մասին միջնորդությունը: Իսկ երեկ՝ կիրակի, լուր տարածվեց, որ սպասվում է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ձերբակալությունը: Երևանից օպերխումբ է մեկնել Սևան՝ Գասպարյանի առանձնատուն և շրջապատել այն:

Մարգարիտ Սարգսյանը նոր աղմուկ բարձրացրեց, իսկ Սերժ Սարգսյանը վերջապես սկսեց խոսել

Շաբաթվա սկզբից դարձյալ կրքեր բորբոքվեցին RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի նոր գրառման կապակցությամբ։ Նա մեկնաբանել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ տարիներ առաջ գրած հոդվածը, որում Փաշինյանն անիծում է մեր նախնիներին, որոնք ժառանգություն են թողել ընդամենը ցեղասպանությունների, ստորացումների, դավաճանությունների և անբարոյականության հետևանքներ: Սիմոնյանը նշել էր, որ Ցեղասպանությունը վերապրած իր մեծ տատը, որին մեղադրում են դավաճանոթյան ու անբարոյականության համար, կթքեր Փաշինյանի աչքերին, եթե ողջ լիներ։

Իսկ շաբաթվա վերջում տեսանյութ տարածեց երրորդ նախագահի գրասենյակը, որում Սերժ Սարգսյանը պատասխանում էր մի շարք հարցերի և մասնավորապես խոսեց Ապրիլյան պատերազմի մասին՝ փաստերով հիմնավորելով, որ ճշմարտությունը մեկն է՝ այդ պատերազմում մենք հաղթել ենք:

Հասարակություն

Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
«Ժողովուրդ».ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
Ավելին
Ավելին