f

Անկախ

«Մի գավաթ բարություն»․ Քոֆիշոփ քոմփնին աջակցում է ՔՈԱՖ-ին


«Քոֆիշոփ քոմփնի» սրճարանների ցանցից գնված ամեն գավաթ սուրճը կամ որևէ այլ ըմպելիք, որ հաճախորդը տանում է իր հետ, ներդրում է լինելու «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին (ՔՈԱՖ)։ 


Այդ տարբերակով գնված յուրաքանչյուր գավաթ սուրճի և այլ ըմպելիքների վաճառքից  ամեն ամիս գումար է փոխանցվեու հիմնադրամին, որը ծառայելու է ՔՈԱՖ-ի շահառու գյուղերում իրագործվող որոշակի ծրագրի։


«Դժվար ժամանակները միավորում են լավ մարդկանց՝ հիմք դնելով բարենպաստ համագործակցության: «Քոֆիշոփ Քոմփնի» սրճարանների ցանցը շատ ոգևորված է այս նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով զարգացնել գյուղաբնակ համայնքներում երեխաների կրթական ու մշակութային կյանքը: Մենք վստահ ենք, որ այս համագործակցությունը մեծ ռեֆորմների տանող երկար ճանապարհի առաջին քայլն է»,- ասաց «Քոֆիշոփ Քոմփնի» սրճարանների ցանցի հիմնադիր Արման Գևորգյանը։ 


Օգոստոսի 3-ին «Քոֆիշոփ Քոմփնի»-ն բացեց արդեն իր 5-րդ սրճարանը Երևանի Թումանյան փողոցում, իսկ օգոստոսի 10-ից սկսվում է «Մի գավաթ բարություն» բարեգործական ակցիան։ Հաճախորդը ծրագրի մանրամասներին կարող է ծանոթանալ՝ բաժակի վրայի QR կոդի (անգլ․՝ արագ արձագանք) միջոցով այցելելով համագործակցության մասին պատմող էջ։ 


«Սարոյանական «Մի գավաթ բարության» խորհրդով իրագործվող համագործակցությունը նոր խոսք է ՔՈԱՖ-ի համայնքների երեխաների համար․ կարևոր և ուսանելի է տեսնել, թե ինչպես է կայացած և հաջողակ բիզնեսը ձեռք մեկնում գյուղական համայնքներին՝ նպաստելով երեխաների կրթությանն ու առողջ ապրելակերպին։ Դա նաև ներշնչում է գյուղաբնակ երիտասարդներին արդեն այսօրվանից մտածել ու գործել սեփական համայնքների զարգացման ու բարեկեցության ուղղությամբ»,- նշեց ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը։


Երկու կազմակերպությունները մեծապես կարևորում են կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նման նախաձեռնությունները՝ հույս հայտնելով, որ պիլոտային այս համագործակցությունը վերածվելու է երկարատև գործընկերության՝ ի նպաստ Հայաստանի գյուղերում երեխայակենտրոն ծրագրերի իրագործման։ 


«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի մասին
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: 
Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերի 64 համայնքների ավելի քան 107,000 բնակիչները:
2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է նոր տեսլական՝ ՍՄԱՐԹ նախաձեռնություն: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: ՍՄԱՐԹ-ը կդառնա զարգացման օրինակելի մոդել և կկրկնօրինակվի Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել է 2018 թ. մայիսի 27-ին: 

բարեգործություն

Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
Ավելին
Ավելին