f

Անկախ

Եթե ընդդիմությունը «Ոչ»-ի ճամբար չձևավորի, ապա իշխանությունները ձևական ճամբար չեն ստեղծի․ Հովիկ Աղազարյան


Այսօր՝ փետրվարի 11-ին, լրագրողների հետ զրույցի ընթացքում ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր հովիկ Աղազարյանն ասաց, որ իրենց մարդկային և քաղաքական պոտենցիալը բավարար է, որպեսզի ժողովրդին ճիշտ  ներկայանան ու ներկայացնեն:

«Համոզված եմ, որ կունենանք անհրաժեշտ վստահության քվե: Եթե հանկարծ անհրաժեշտ ձայները չհավաքենք, ապա Սահմանադրության մեջ փոփոխություն չի իրականացվի: «Ոչ»-ի ճամբար կարող է չստեղծվել, միայն մի նկատառումից ելնելով, որպեսզի քվորումի խնդիր առաջանա, որովհետև եթե ընտրողների մեկ քառորդը չգնա ընտրության, ապա հանրաքվեն չի կայանա, հետևաբար, տակտիկական նկատառումներից ելնելով՝ մեր քաղաքական հակառակորդները հնարավոր է չկազմակերպեն մյուս տեսակետի շուրջ ճամբար: Եթե ընդդիմությունը «Ոչ»–ի ճամբար չձևավորի, ապա իշխանությունները ձևական ճամբար չեն ստեղծի»,- ասաց պատգամավորը:

Աղազարյանի խոսքով, եթե լինի «Ոչ»-ի ճամբար և ընդդիմադիրները քարոզչություն իրականացնեն, բերեն հիմնավորումներ, որ իրենց տեսակետը ճիշտ չէ, ապա բնականաբար, իրենք կհակադարձեն և կհիմնավորեն սեփական տեսակետը:

«Իշխանությունն արդեն հստակ թիրախ ունի: Նպատակ է դրված, որպեսզի Սահմանադրության մեջ փոփոխություն մտցվի, որի համար հայցում է ժողովրդի աջակցությունը: Կարիք չկա քաղաքական դաշտը բաժանել 2 ճամբարների: Ինձ համար հետաքրքիր կլինի, թե ինչ կեցվածք կընդունի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այս քարոզարշավի ժամանակ, կամ նույն «Լուսավոր Հայաստանը»: Չնայած վերջինս հայտարարել է, որ չի մասնակցի: Բոլոր դեպքերում, չմասնակցելը, ևս դիրքորոշում է»,- ասաց պատգամավորը:

Իմ քայլը Հովիկ Աղազարյան

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին